ՍՈՎՈՐԵՆՔ ԱՆԳԼԵՐԵՆ 6+
3,800 դրամ
ՍՈՎՈՐԵՆՔ ԱՆԳԼԵՐԵՆ 6+
Ուսուցողական խաղ
Խաղը նախատեսված է 1-ից ավելի խաղացողների համար: Խաղը կզարգացնի երեխաների ուշադրությունը և հիշողությունը, անգլերենի ուսուցումը կդարձնի հետաքրքիր: Կարելի է խաղալ ինչպես թիմով, այնպես էլ մեկ կամ մի քանի հոգով՝ կախված խաղացողների քանակից:
՛՛ՍՈՎՈՐԵՆՔ ԱՆԳԼԵՐԵՆ՛՛ խաղը կարելի է խաղալ մի քանի տարբերակով:
Տարբերակ 1. Թիմային խաղ
Խաղացողները բաժանվում են 2 թիմի: Թիմերից մեկը ստանում է նկարներով քարտեր, իսկ մյուսը՝ բառերով քարտեր: Խաղը կարող է սկսել թիմերից և՛ մեկը, և՛ մյուսը: Եթե խաղը սկսում է նկարներով քարտերն ունեցող թիմը, ապա թիմի անդամները սեղանին են դնում նկարազարդ մի քարտ, իսկ հակառակորդ թիմի խաղացողները շատ արագ պետք է գտնեն տվյալ պատկերին համապատասխան բառը և դնեն պատկերի վրա:
Ճիշտ պատասխանի դեպքում թիմը ստանում է 1 միավոր, խաղաքարտերը դուրս են գալիս, խաղը շարունակում է ճիշտ պատասխանած թիմը, թիմերից յուրաքանչյուրը հետ է վերցնում իր խաղաքարտը, նկարազարդ խաղաքարտեր ունեցող թիմը սեղանին է դնում նոր խաղաքարտ: Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև քարտերը վերջանան: Հաղթում է ամենաշատ միավոր ունեցող թիմը: Խաղի այս տարբերակը հարստացնում է բառապաշարը, սովորեցնում նոր բառեր:
Տարբերակ 2. Խաղում ենք միայն նկարազարդ քարտերով
Մասնակիցները նստում են շրջանաձև, և նրանցից յուրաքանչյուրը ստանում է հավասար քանակով նկարազարդ քարտեր: Խաղը սկսում է տարիքով փոքրը. նա սեղանին է դնում նկարազարդ մի քարտ, իսկ աջ կողմի ընկերը պետք է ասի պատկերի անգլերեն անվանումը: Եթե հնչում է ճիշտ պատասխան, ապա քարտը դրվում է մի կողմ, և արդեն ճիշտ պատասխանողն է սեղանին դնում մի քարտ: Սխալ պատասխանի դեպքում խաղացողն իր մոտ է պահում այն քարտը, որի անգլերեն անվանումը սխալ է տվել, իսկ խաղը շարունակում է հաջորդ մասնակիցը: Հաղթում է նա, ում մոտ եղած քարտերն առաջինն են վերջանում: Խաղի այս տարբերակն օգնում է ամրապնդել նոր սովորած բառերը:
Տարբերակ 2. Գտիր կորած քարտը
Այս տարբերակը խաղում են զույգերով: Խաղացողներից յուրաքանչյուրը ստանում է հավասար քանակով նկարազարդ քարտեր: Խաղի մասնակիցներից առաջինը սեղանին դնում է 3 նկարազարդ քարտեր, երկրորդ մասնակիցը մի քանի վայրկյան նայում է պատկերներին, ապա փակում է աչքերը: Առաջին մասնակիցը վերցնում է քարտերից մեկը ու հրահանգում երկրորդ մասնակցին՝ բացել աչքերը և գուշակել թաքցրած քարտը՝ անգլերեն անվանելով պատկերը: Ճիշտ պատասխանի դեպքում պատասխանող մասնակիցը ստանում է 1 միավոր և առաջարկում գուշակել իր մոտ եղած խաղաքարտերից: Սխալ պատասխանի դեպքում միավորը ստանում է քարտեր առաջարկող մասնակիցը և կրկին առաջադրում նոր խաղաքարտեր: Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև քարտերը վերջանան: Հաղթում է ամենաշատ միավոր ունեցող մասնակիցը: Խաղի այս տարբերակը զարգացնում է հիշողությունը և արագ կողմորոշվելու կարողությունը:
ՍՈՎՈՐԻ՛Ր ԵՎ ԶԱՐԳԱՑՐՈՒ ԱՆԳԼԵՐԵՆԴ
Տուփում առկա են
- 86 նկարազարդ քարտեր
- 86 անգլերեն բառերով քարտեր
- բառարան-գրքույկ
Related Products
Recently Viewed
Babis մանկական խոնավ անձեռոցիկներ N80
1,000 դրամbabis մանկական խոնավ անձեռոցիկներ N120
1,300 դրամbabis տակդիր-վարտիք 7XXXL 17+ կգ N34
10,030 դրամbabis տակդիր-վարտիք 6XXL 15+ կգ N36
10,440 դրամbabis տակդիր-վարտիք 5XL 12–17 կգ N42
10,500 դրամbabis վարտիք-տակդիր L4 9-14 կգ N44
10,120 դրամbabis տակդիր 6 15+կգ N40
6,800 դրամՁեր առողջացումը՝ մեր հաղթանակն է
NG Pharm–ում մենք ապահովում ենք սերտիֆիկացված և վստահելի դեղամիջոցների հասանելիություն՝ պահպանելով որակի և անվտանգության բարձր չափանիշներ։
Մենք հստակ գիտակցում ենք, որ դեղամիջոցների ընտրությունը կատարվում է բժշկի կողմից, իսկ մեր առաքելությունն է ապահովել դրանց հասանելիությունը՝ արագ, հարմար և վստահելի ձևով։
Յուրաքանչյուր պատվեր մշակվում է պատասխանատվությամբ՝ ապահովելով հարմար և ժամանակակից սպասարկում՝ առանց ավելորդ բարդությունների։
Մենք կարևորում ենք ոչ միայն հասանելիությունը, այլ նաև այն միջավայրը, որտեղ դուք կատարում եք ձեր ընտրությունը՝ պարզ, հասկանալի և վստահելի։
Միևնույն ժամանակ, NG Pharm–ը ներկայացնում է խնամքի միջոցների լայն և բազմազան տեսականի՝ նախատեսված առօրյա խնամքի, առողջ ապրելակերպի և ինքնազգացողության բարելավման համար։ Այստեղ դուք կարող եք գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ պահպանելով բարձր որակի չափանիշները։
Որպես ժամանակակից և հուսալի online դեղատուն, մենք համադրում ենք տեխնոլոգիաները, հարմարավետությունը և վստահելիությունը՝ ստեղծելով փորձառություն, որը համապատասխանում է ձեր սպասումներին։
NG Pharm — online դեղատուն, որտեղ վստահությունը ձևավորվում է որակից։









