Պայմաններ և դրույթներ
Վերջին թարմացում՝ 11 դեկտեմբերի, 2025թ.
Կարևոր տեղեկություն: «ԷՆՋԻ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, այսուհետ՝ «Վաճառող», https://ngpharm.am կայքում (այսուհետ՝ «Կայք») տեղադրված ցանկացած պատվեր, բացառապես կարգավորվում է սույն Վաճառքի ընդհանուր պայմաններով և դրույթներով, որն անհրաժեշտ է ուշադիր կարդալ։
Պատվերի տեղադրումը ենթադրում է նախնական ծանոթություն՝ վաճառքի ընդհանուր պայմաններին և դրույթներին (այսուհետ՝ Պայմաններ և դրույթներ) և դրանց լիարժեք ու անդառնալի ընդունում։
Կայքի արդյունարար կոդը (Source code), տեքստերը, պատկերները և այլ տարրերը հանդիսանում են Վաճառողի բացառիկ սեփականությունը։ Կայքի ամբողջ բովանդակությունը պաշտպանված է Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքով։
Հոդված 1. Վաճառքի պայմանների և դրույթների ընդունում
Սույն Պայմանների և դրույթների առարկայի նպատակն է սահմանել կողմերի իրավունքները և պարտականությունները Վաճառողի կողմից առաջարկված ապրանքների հեռատարած վաճառքի համատեքստում։
Գնորդը ընդունում է, որ ծանոթացել է և համաձայն է սույն Պայմաններին և դրույթներին՝ պատվերը հաստատելիս։ Իր պատվերի ցանկացած հաստատում նշանակում է Պայմանների և դրույթների ընդունում՝ առանց բացառության։
Վաճառողը ցանկացած պահի իրավունք ունի Պայմանների և դրույթների նորովի վերաձևակերպման կամ փոփոխման։ Փոփոխության դեպքում կկիրառվեն այն Պայմանները և դրույթները, որոնք ուժի մեջ կլինեն պատվերի գրանցման օրը։
Հոդված 2. Վաճառողի նույնականացում
«ԷՆՋԻ ՖԱՐՄ» ՍՊԸ
📍 Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0014, Քանաքեռ-Զեյթուն թ., Հ. Ներսիսյան 14/1, բն. 73
📞 Հեռ.՝ +374 (33) 114-114
🏦 ՀՎՀՀ՝ 00225867
💳 Բանկային տվյալներ՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ, Հ/Հ 2052822180511004
🌐 Կայք՝ https://ngpharm.am
✉️ Էլ-հասցե՝ info@ngpharm.am
Հոդված 3. Ապրանքի գինը և պատվերների ընդհանուր գումար
3.1. Ապրանքի գինը
Ապրանքի վաճառքի գին է համարվում Գնորդի գնում կատարելու պահին Կայքում ցուցադրված գինը։
Վաճառքի գինը ներառում է ԱԱՀ-ն, սակայն չի ներառում առաքման գինը, վերջինս հաշվարկվում է լրացուցիչ կերպով։
3.2. Պատվերի ընդհանուր գումարը
Պատվերի ընդհանուր գումարը՝ նրա վերջնական գինն է հայկական դրամով, ներառյալ առաքման ծախսերը։
Հոդված 4. Պատվիրում
Պատվերի առցանց գրանցման կարգը ներառում է հետևյալ քայլերը՝
📦 Քայլ 1՝ Ապրանք(ներ)ի ընտրություն
Կայքում ցանկացած ապրանք ունի լուսանկար/ներ, նկարագրություն, հավելյալ տեղեկություններ (դեղաձև, դոզավորում և այլն) և վաճառքի գին։
🚚 Քայլ 2՝ Առաքման ծախսերը
Մուտքագրված տեղեկատվությունը, ինչպես նաև առաքման եղանակները, հնարավոր ժամանակացույցն ու ծախսերը տեղադրված են կայքում։ Գնորդը հավաստիանում է, որ իր մուտքագրած ամբողջ տեղեքությունը ճիշտ է (կոնտակտային տվյալները, առաքման հասցեն և այլն) և ընտրում է առաքման նախընտրելի եղանակը համապատասխան ժամանակացույցի և ծախսերի։
✅ Քայլ 3՝ Պատվերի հաստատում
Գնորդը ստուգում է իր պատվերի մանրամասները, ըստ անհրաժեշտության ուղղում է սխալները։
Գնորդը, սույն Պայմաններին և դրույթներին ծանոթանալով և համաձայնելով, հաստատում է իր պատվերը, և մուտք է գործում վճարում կատարելու էջը։
💳 Քայլ 4՝ Վճարում
Պատվերի առցանց վճարումը կարող է կատարվել բանկային քարտով և տեղում կանխիկ վճարման եղանակով (բացառապես ք․ Երևանում)։
4.1. Գնորդը կատարում է իր պատվերի առցանց վճարումը՝ մուտքագրելով իր բանկային տվյալները (քարտի համար, քարտապանի անուն ազգանուն, CVV կոդ և վավերականության ժամկետը) և վերջնական հաստատում։ Եթե համապասխան բանկը մերժում է վճարումը, պատվերը հանվում է ավտոմատ կերպով։
4.2. Վճարումը կարելի է իրականացնել առաքման պահին՝ վճարելով առաքիչին։
Հոդված 5. Պատվերի հաստատում
Վճարումը կատարելուց հետո Գնորդը ստանում է իր պատվերի էլ․ փոստով հաստատումը։ Այս էլ-նամակը Գնորդի համար հանդիսանում է առցանց գնման ապացույցը, որն, ինչպես Վաճառողն է խորհուրդ տալիս, անհրաժեշտ է պահպանել։
Հաստատման նամակն արձանագրում է պատվերի ստացումը և պարունակում է հետևյալ տարրերը՝
- ✓ Պատվերի համարը
- ✓ Պատվերի ամսաթիվը
- ✓ Ձեռքբերված ապրանքի(ների) հիմնական հատկանիշները
- ✓ Պատվերի ընդհանուր գումարը և Գնորդի ընտրած վճարման եղանակը
- ✓ Գնորդների սպասարկման կենտրոնի կոնտակտային տվյալներ
Հոդված 6. Ձեռքբերված ապրանքի վերադարձման կարգ
Կարևոր՝ Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի՝ դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով։ Գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման և (կամ) վերադարձի։
Գնված հարդեղատնային ապրանքի վերադարձը կամ փոխարինումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սահմանված կարգով։
Նշում՝ Եթե առաքման ընթացքում ապրանքը(ները) վնասվել կամ ջարդվել են, Գնորդը կարող է կապ հաստատել մեր կազմակերպության գնորդների սպասարկման կենտրոնի հետ՝
📞 Հեռ.՝ +374 (98) 234-423, +374 (93) 246-061
✉️ Էլ․ փոստ՝ info@ngpharm.am, ngpharm@mail.ru
Հոդված 7. Վճարման եղանակ
7.1. Վճարման ձևերը
7.1.1. Առցանց վճարման դեպքում ընդունվում են հետևյալ բանկային քարտերը՝ VISA / MASTERCARD / ARCA և Իդրամ էլեկտրոնային դրամապանակ։
7.1.2. Գնորդը ունի հնարավորություն ընտրել վճարում տեղում տարբերակը, որի ընտրության դեպքում պարտավորվում է կատարել վճարում մեր ընկերության կամ միջնորդ կազմակերպության առաքիչին (միայն Երևան քաղաքում կատարվող առաքումների դեպքում)։
Վճարումը բացառապես կատարվում է ՀՀ դրամով։
7.2. Վճարային գործարք
Գնորդը երաշխավորում է Վաճառողին, որ ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները՝ օգտագործելու ընտրված վճարային եղանակը։ Եթե քարտի օգտագործումը մերժվում է վճարային կենտրոնի կողմից, ապա պատվերը ավտոմատ կերպով չեղյալ է համարվում։
Գնորդին խնդրում ենք տպել այն գործարքի ապացույցը, որը կցուցադրվի էկրանին՝ պատվերի փաստացի վճարումից հետո։
Հոդված 8. Առաքում
Պատվիրված իրերը առաքվում են Գնորդին՝ համաձայն հետևյալ պայմանների՝
ԷՆՋԻ ՖԱՐՄ ՍՊԸ ընկերությունը իրականացնում է առաքման ծառայություն ՀՀ ողջ տարածքում և արտերկրում։
Մեր առաքման ծառայությունն աշխատում է ամեն օր 09:00 — 24:00
🏙️ Երևան քաղաքում
Առաքումն իրականացվում է ֆիքսված արժեքով՝ պատվերը գրանցվելուց 2-5 ժամվա ընթացքում։ Մեկ առաքման արժեքն է 1000 ՀՀ դրամ։
🏔️ ՀՀ ողջ տարածքում (բացի Երևան քաղաքից)
Մեր հաճախորդները հնարավորություն ունեն ընտրել առաքման իրենց նախընտրելի եղանակը՝
- Նույն օրվա ընթացքում — Իրականացվում է նույն օրվա ընթացքում և առաքման արժեքը հաշվարկվում է ըստ ճանապարհածախսի
- Փոստային ծառայության միջոցով — Իրականցվում է 2-3 աշխատանքային օրերի ընթացքում, առաքման արժեքը՝ 1000 ՀՀ դրամ
Կարևոր դիտարկում՝ ՀՀ ողջ տարածքում, բացի Երևան քաղաքից, պատվերները իրականացվում են առցանց վճարումից հետո։
Պատվերի հասնելու մասին տեղեկացնելուց հետո, առաքիչը կարող է սպասել հաճախորդին առավելագույնը 10 րոպե։
Հոդված 9. Պատասխանատվություն
Կայքի սեփականատեր Վաճառողը պարտավորվում է բացառապես հետևել Հայաստանում գործող օրենսդրական կամ կարգավորիչ դրույթներին։
Վաճառողը պատասխանատվություն չի կրում Գնորդի կողմից Վաճառքի ընդհանուր Պայմաններ և Դրույթներին չծանոթանալու և դրանից բխող խնդիրների համար։
Վաճառողը պատասխանատվություն չի կրում ֆորս մաժորի դեպքում՝ ինչպես սահմանված է Պայմաններ և Դրույթների Հոդված 11-ում։
Վաճառողը պատասխանատվություն չի կրում համացանցային խաթարումների (ծառայության ընդմիջում, արտաքին ներխուժում կամ համակարգչային վիրուսների առկայություն) հետևանքով առաջացած խնդիրների համար։
Հիպերտեքստային հղումները կարող են Գնորդին կապել Կայքից դուրս գտնվող այլ վեբկայքերի հետ։ Վաճառողը հրաժարվում է որևէ պատասխանատվությունից, եթե այդ կայքերի բովանդակությունը հակասում է գործող իրավական և կարգավորիչ դրույթներին։
Հոդված 10. Ֆորս մաժոր
Սույն պայմաններով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմաններով նախատեսված պարտավորությունները ստանձնելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։
Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմաններով սահմանված պարտավորությունների կատարումը։
Հոդված 11. Անձնական տվյալների պաշտպանությունը
Գնորդից ստացած անձնական տվյալները պահանջվում են պատվերների վերամշակման և առաքման, ինչպես նաև առաքման անդորրագրերի ու հաշիվ-ապրանքագրերի պատրաստման համար։
Գնորդների տրամադրած տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի։
👉 Տե՛ս Գաղտնության քաղաքականություն
Հոդված 12. Պայմանների և դրույթների ամբողջականությունը
Կողմերը գիտակցում են, որ Վաճառքի ընդհանուր Պայմանները և դրույթները կազմում են նրանց միջև ամբողջ համաձայնությունը։
Հոդված 13. Վեճերի լուծումը և կիրառելի օրենսդրությունը
Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։
Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում։
Վաճառողի համակարգչային համակարգերում պահվող պատվեր(ներ)ի գրանցման, վաճառքի գործարքների տվյալները, ապացույց կհամարվեն կողմերի միջև ծագած վեճերի դեպքում։
© 2025 NG Pharm. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Շնորհակալություն, որ վստահում եք մեզ 💚








