ԱՌԱՔՄԱՆ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ

Որքան է առաքման արժեքը և ինչպես է իրականացվում առաքումը:

Երևան քաղաքում առաքման արժեքը կազմում է 1500 դրամ, իսկ պատվերը առաքվում է գրանցվելուց 1 ժամվա ընթացքում: Մարզերում առաքման արժեքը տարբերվում է՝ օրինակ, Աբովյան՝ 2000 դրամ, Էիմիածին՝ 2500 դրամ, Աշտարակ՝ 2200 դրամ, Գյումրի՝ 13000 դրամ և այլն: Առաքումն իրականացվում է ամեն օր 10:00—22:00: Մարզեր առաքման գների ամբողի ցանկը կարող եք տեսնել մեր կայքում:

Իրականացնում ե՞ք արդյոք առաքում արտերկիր

Այո: Առաքումն արտերկիր իրականացվում է Փոստային ծառայության միիոցով: Պատվերի համար կապվեք մեզ՝ +374 33 114 114 (Viber, WhatsApp, Messenger, Telegram) կամ գրեք info@ngpharm.am հասցեով: Առաքման արժեքը հաշվարկվում է Փոստային ծառայության գնային սանդղակներով, և առաքումը տևում է սովորաբար 10—15 աշխատանքային օր: Կարևոր է իմանալ, որ նույն դեղամիիոցից մեկ առաքման ընթացքում առավելագույնը 3 տուփ կարող եք պատվիրել:

Ի՞նչպես է իրականացվում դեղատոմսով դեղերի առաքումը:

Դեղատոմսով դեղերը տրամադրվում են միայն վավեր դեղատոմսի առկայությամբ: Դեղատոմսը ստուգվում է մեր դեղագործի կողմից, և առաքման պահին անհրաժեշտ է դեղատոմսի հաստատում: Արգելվում է առաքել թմրամիիոցներ, հոգեմետ նյութեր պարունակող դեղեր և հատուկ հաշվառման դեղեր:

Ինչպես կարող եմ դեղեր ուղարկել Հայաստանում ապրող իմ հարազատներին:

Եթե բնակվում եք արտերկրում, կարող եք դեղեր պատվիրել ՀՀ-ում ապրող Ձեր հարազատների համար: Այցելեք մեր առցանց դեղատուն, կազմեք պատվերը, նշեք ստացողի հասցեն և կատարեք առցանց վճարում: Մեր առաքման ծառայությունը կիրականացնի պատվերը և պատվերի հանձնումից հետո Ձեզ կտեղեկացնենք էլ. փոստով:

Ինչ անել, եթե առաքման պահին ստացողը տանը չէ:

Եթե ստացողը տանը չէ, պատվերը կարող է հանձնվել տան անդամներին, հարևաններին կամ գործընկերներին: Եթե պատվերը հնարավոր չէ տալ որևէ մեկին, մենք կապնվում ենք պատվիրատուի հետ՝ հետագա ցուցումներ ստանալու նպատակով: Պատվերը ստացողին հանձնելուց հետո դուք կստանաք տեղեկացում էլ. փոստի հաղորդագրության միջոցով:

ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

Ինչպես կարող եմ դեղատոմսով պատվեր կատարել օնլայն:

Լրացրեք Ձեր տվյալները (անուն, ազգանուն, հեռախոս, էլ. հասցե), կցեք դեղատոմսի լուսանկարը (JPG, PNG կամ PDF, մինչև 3 ֆայլ, յուրաքանչյուրը մինչև 3MB) և ընտրեք ստացման տարբերակը՝ առաքում կամ վերցնել դեղատնից: Մեր դեղագետը կստուգի պատվերը և կկապվի ձեզ հետ 15—30 րոպեում:

Ինչքան ժամանակ է պահանջվում դեղատոմսով պատվերի մշակումը:

Դեղատոմսով պատվերները մշակվում են 30—60 րոպեում: Մեր դեղագետը ստուգում է դեղատոմսը, հաստատում է պատվերը և կապվում է ձեզ հետ 15—30 րոպեում: Դրանից հետո կարող եք ընտրել առաքում կամ վերցնել մեր 4 դեղատներից մեկից: Դեղերը առաքվում են փաթեթավորված և պաշտպանված:

Ունե՞ք 24/7 աշխատող դեղատուն:

Այո՛, ունենք!

🏪 NG Pharm  (Աջափնյակ)

  • 📍 Հասցե: Գրիգոր Հասրաթյան 10/1
  • ⏰ Աշխատում է 24/7
  • 📞 Հեռ: +374 33 114 114
Ինչպե՞ս կիրառել զեղչը:

Մշտական հաճախորդների քարտ:

  • 🎁 Գրանցվե՛ք մեր կայքում
  • 💳 Ստացեք անհատական զեղչային սահմանաչափ
  • 💰 Վայելեք հատուկ զեղչեր և առաջարկներ

Առցանց պատվերներ: Զեղչը ավտոմատ կիրառվում է պատվերի ժամանակ, եթե

  • ✅ Մուտք եք գործել Ձեր հաշիվ
  • ✅ Ակտիվ ունեք զեղչային քարտ
  • ✅ Ապրանքը մասնակցում է ակցիային

Դեղատներում:

  • Ներկայացրեք Ձեր զեղչային քարտը կամ
  • Նշեք գրանցված հեռախոսահամարը

📲 Հարց ունե՞ք զեղչի մասին: Զանգահարեք: +374 33 114 114

Ինչպե՞ս վճարել պատվերի համար:

Առցանց վճարում:

  • 💳 Visa / MasterCard, ARCA, AMEX
  • 🏦 Idram, Telcell, EasyPay, Fastshift
  • 💰 Ameriabank հաշիվ

Կանխիկ վճարում:

  • 💵 Առաքման ժամանակ (միայն Երևանում)
  • 🏪 Դեղատներում անմիջապես

Փոխանցում:

  • 🏦 Բանկային փոխանցում

⚠️ Կարևոր: Մարզեր և արտերկիր առաքումները պահանջում են առցանց վճարում: