Հետաքրքիր է իմանլ…
Հաճախ մտածում ենք, թե ե՞րբ են մարդիկ սկսել զբաղվել դեղագիտությամբ: Դեղագիտության պատմությունը գալիս է դարերի խորքից: Անգամ, երբ մարդիկ գրել չգիտեին, արդեն քիչ-քիչ սովորում էին խոտաբույսեր օգտագործել ՝ ցավը վերացնելու և բորբոքումները թեթեւացնելու համար: Խոտաբույսերի ուսումնասիրությունները ու նկարագրությունները առաջին անգամ սկսվել է Հին Հունաստանում մ.թ.ա. 4-րդ դարում: Հետագայում այն արագ զարգացում է ապրել և մինչ օրս այդ զարգացման տեմպերը չեն նվազում: Սկզբում ավելի շատ խոտաբույսերից պատրաստվում էին տարատեսակ թուրմեր, որոնցից յուրաքանչյուրը նպատակ ուներ պայքարել հիվանդությունների տարբեր դրսևորումների դեմ: Բայց հին ժամանակներում դեղագիտությունը չէր առանձնանում որպես գիտելիքի առանձին ճյուղ և համարվում էր բժշկություն: Առաջին բաժանումը տեղի է ունեցել 1231 թվականին Սիցիլիայում, որի ա րդ յունքում բացվեցին դեղատներ, որոնք բաժանվեցին հիվանդանոցներից, դարձան առանձին կառույցներ, իսկ դեղերի գները սահմանում էր պետությունը, այլ ոչ թե բժիշկները:
16-րդ դարից ի վեր այս հաստատությունները ոչ միայն դեղեր են արտադրել, այլ նաև հետազոտություններ են անցկացրել տարբեր բաղադրիչների բուժիչ հատկությունների հայտնաբերման վերաբերյալ:
18-րդ դարում առաջին անգամ ի հայտ եկան թմրանյութերի արտադրության առաջացման միտումները:
18 -րդ դարից Եվրոպայում դեղաբանությունը մեծ թափ ստացավ, հայտնագործվեցին մեծ թվով դեղամիջոցներ, որոնք նպաստեցին մի շարք մահացու վարակներից մեծ մասի վերացմանը, որը բարեբախտաբար ծանոթ չէ ժամանակակից բնակչությանը:
18-19-րդ դարերից ի վեր, քիմիայի զարգացման արդյունքում, ի հայտ են գալիս դեղերի արտադրության նոր մեթոդներ: Դեղատունը զարգանում է մինչ օրս: Բժշկությունն անընդհատ նոր միջոցներ է պահանջում լուրջ հիվանդությունների դեմ պայքարելու համար, որոնք մուտացիայի են ենթարկվում և անընդհատ խնդիրներ են ստեղծում ժամանակակից հասարակության մեջ: Ժամանակակից դեղաբանությունը բարձր տեխնոլոգիական գիտություն է, որը մշտապես որոնում է բուժման ավելի նոր ու ավելի արդյունավետ մեթոդներ:
Դեղագիտությունը մի ոլորտ է, որտեղ, մասնագետը չի դադարում սովորել, կրթվելն այստեղ ամենօրյա բնույթ է կրում:
Հիանալի մասնագիտություն է՝ համեմված օգտակար լինելու մեծ գիտակցումով: Խորհուրդ ենք տալիս այն մարդկանց, ովքեր ունեն ուրիշներին օգնելու մշտական ներքին մղում, ընտրել դեղագետ-դեղագործի մասնագիտություն, քանի-որ հաճելի է գիտակցել, որ դու կարող ես օգտակար լինել, կամ օգնել՝ քո մասնագիտական խորհրդով, երբ ինչ-որ մեկն ունի այդ խորհրդատվության կարիքը: Առողջ լինենք բոլորս:
Նյութի հեղինակ՝ Ն. Գալոյան
#ngpharm
#Էնջիֆարմ
#առցանցդեղատուն
#առաքումերևանում
#օնլայն #դեղատուն
#դեղագետ-դեղագործ