Բանջարեղենի տեսակներ
Բանջարեղենի բոլոր տեսակներն էլ շատ կարևոր են մարդու օրգանիզմի համար, քանի որ օժտված են տարբեր օգտակար հատկություններով:
Ձեզ կներկայացնենք մի քանի բանջարեղեն, որոնց հաճախ օտագործելը շատ անհրաժեշ են օրգանիզմի համար:
🧅Սոխ
Մասնագետների խոսքով՝ հում կամ տապակած սոխը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալների առաջացրած վնասվածքներից՝ դրանով իսկ բարելավելով իմունային համակարգի վիճակն ու բարձրացնելով քաղցկեղի բջիջների նկատմամբ կայունությունը:
🥬Կաղամբ
Հասարակ կաղամբը վիտամին C-ի հարուստ աղբյուր է, որի գործածությունը զգալիորեն նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակն ու պաշտպանում է սրտի հիվանդություններից:
🥦Բրոկոլի
Այս բանջարեղենը պարունակում է յուրահատուկ տարրեր, որոնք նպաստում են քաղցկեղի բջիջների ոչնչացմանը: Մասնավորապես, այն հարուստ է սուլֆորաֆանով, որը նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի ու միզապարկի քաղցկեղի բջիջների ոչնչացմանը, ինչպես նաև կանխում է արդեն իսկ առկա ուռուցքների հետագա աճը:
🌶Կարմիր պղպեղ
Մեկ հատ միջին չափի կարմիր պղպեղը պարունակում է վիտամին C-ի օրական նորմայի 150%-ը, իսկ այս տարրն անփոխարինելի է աթերոսկլերոզի զարգացումը կանխելու համար: