Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ՄԱԼԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Մալարիան փոխանցվում է հիվանդ մարդուց առողջին հիմնականում Անոֆելես մոծակի միջոցով։Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ մակաբուծակիրը։
Մալարիայով հիվանդ է համարվում այն մարդը,ում մոտ առկա են մալարիայի ախտանշաններ,և արյան պատվաստումներում հայտնաբերվել են մալարայի հարուցիչները։
Մալարայի կանխարգելման համար անհրաժեշտ է
- ջերմության բարձրացման դեպքում անպայման դիմել բժշկի։
- պաշտպանվել մոծակներից, կրել երկարաթև հագուստ,մաշկը մշակել հատուկ վանող նյութերով՝ ռեպելենտներով։
- բնակարանների մուտքերը և պատուհանները ցանցապատել,տարածքում փչել որևէ միջասպան միջոց։
- բակերում և հողամասերում ջրի կուտակման տարողությունների փակ պահել,ջուրը փոխել առնվազն 5 օրը մեկ անգամ։
- մոծակների բազմացումը կանխելու նպատակով վերացնել ջրափոսերը,պայքարել նոր ջրականգների առաջացման դեմ։
- գոմերում և այլ շինություններում կատարել ծխեցում ՝տորֆով,չոր գոմաղբով,ծղոտով,տերևներով ՝ նախօրոք փակելով պատուհանները և դռները։
- մալարիայի տեղաճարակային երկրներ մեկնելուց առաջ,այնտեղ գտնվելու ընթացքում և վերադառնալուց հետո անհրաժեշտ է քիմկանխարգելման նպատակով խմել այն դեղամիջոցները,որի մասին տեղեկություն կարող եք ստանալ դիմելով ՀՀ ԱՆ Թեժ գիծ (060) 808003 կամ Հիվանդությունների վերահսկման և Կանխարգելման Ազգային Կենտրոն ՊՈԱԿ թեժ գիծ (010)340444 :

I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.