Համաձայն ՙԱռևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի՝ դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով: Գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման և (կամ) վերադարձի:
Գնված հարդեղատնային ապրանքի վերադարձը կամ փոխարինումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սահմանված կարգով:
Նշում. Եթե առաքման ընթացքում ապրանքը(ները) վնասվել կամ ջարդվել են, Գնորդը կարող է կապ հաստատել մեր կազմակերպության գնորդների սպասարկման կենտրոնի հետ, եթե դեղամիջոցները կամ հարդեղատնային միջոցները վնասվել են մինչև գնորդին հանձնելու պահին, ապա ամբողջությամբ պատասխանատվություն է կրում մեր կազմակերպությունը, և պարտավորվում է անվճար փոխարինել նորով, սակայն, եթե պատվերի հանձման պահին գնորդը իր պատվերը առաքիչից ընդունել է ամբողջական և անթերի վիճակում , ապա առաքիչի հեռանալուց հետո, մեր կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չի կրում