Դեղագետը բացատրում է բաժնում NG Pharm-ի դեղագետները պարզ լեզվով պատմում են դեղերի մասին։ Բացատրում ենք, թե ինչպես են դեղերն ազդում և ինչ փոխազդեցություններ կարող են ունենալ։ Պատմում ենք նաև, թե ինչպես դրանք ճիշտ պահել և անվտանգ օգտագործել։ Հոդվածները պատրաստվում են ստուգված միջազգային աղբյուրների հիման վրա։ Աղբյուրները նշված են յուրաքանչյուր հոդվածի վերջում։
Այստեղ կգտնեք պատասխաններ այն հարցերին, որոնք հաճախ են տալիս մեր դեղատներում։ Օրինակ՝ ինչ տեղեկություն փոխանցել դեղագետին և ինչու կարդալ դեղի ներդիր-թերթիկը։ Կամ ինչպես կազմել տնային դեղատուփը և երբ դիմել բժշկի։
Նյութերը տեղեկատվական բնույթ ունեն և չեն փոխարինում բժշկի խորհրդատվությանը։ Ախտորոշումը, դեղի ընտրությունը և դեղաչափը որոշում է բժիշկը։ Հարցերի դեպքում խորհրդակցեք դեղագետի հետ։ Զանգահարեք 033 114 114 կամ գրեք WhatsApp-ով, Viber-ով կամ Messenger-ով։