Լեղաքարային հիվանդություն
Լեղային քարերը առաջանում են լեղապարկում կամ լեղային ուղիներում: Լեղային քարերի առկայության դեպքում առաջանում է լեղաքարային հիվանդություն : Լեղաքարերի առաջացումը հաճախ կապված է նյութափոխանակության խանգարումների հետ, որին նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը և սնման առանձնահատկությունները։ Լեղաքարային հիվանդությունը երբեմն զուգակցվում է ճարպակալման , շաքարային դիաբետի հետ։ Բնորոշվում է նոպայաձև ցավերով (լյարդային խիթ՝ կոլիկա), դեղնախտով, լեղապարկում և լեղածորանում ճնշման բարձրացմամբ։ Լեղաքարերը երբեմն ցավեր չեն առաջացնում (քարակրություն) և ախտորոշվում են պատահականորեն։ Լեղաքարերը լուծող դեղամիջոցներ դեռևս չկան։ Բուժումը հիմնականում տարվում է հետագա քարագոյացումը և նոպաները կանխելու նպատակով։ Լեղամուղ միջոցներ, նոպայի ժամանակ՝ սպազմոլիտիկ դեղանյութեր, վարակի միացման...