🤔⁉️Ինչպիսի՞ առողջական խնդիրներ կարող են ի հայտ գալ գարնանը, և ⁉️ինչպե՞ս զերծ մնանք դրանցից:
Բոլորս գիտենք, որ գարնանը հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մեր առողջությանը
, քանի որ այս ժամանակահատվածում գլուխ են բարձրացնում ոչ միայն ալերգիաները և ավիտամինոզները, այլ նաև քրոնիկ հիվանդությունները:


1. Ձմռանը նվազում է մեր ֆիզիկական ակտիվությունը, քանի որ շատերս՝ ցրտի պատճառով, դրսում շատ քիչ ժամանակ ենք անցկացնում:
2. Ողջ ձմռան ընթացքում, սպառում ենք մեր օրգանիզմի պահուստները
3. Գարնանը այնքան էլ շատ չեն լինում մրգերը բանջարեղենները, իսկ պահպանվածները, գրեթե ամբողջությամբ, կորցնում են իրենց էներգետիկ արժեքը:
4. Մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումները ևս, վատ են ազդում մեր օրգանիզմի վրա:
5. Մարմնի հիպոթերմիան, ջերմաստիճանի կտրուկ տատանումները վատ են ազդում մեր օրգանիզմի վրա:
6. Ինչպես նաև, օրգանիզմում իմունիտետի իջեցում է տեղի ունենում:


1. Նախ, առավոտյան պետք է ընդունել կոնտրաստային ցնցուղ: Իհարկե, կոնրտաստային ցնցուղին պետք է օրգանիզմին սովորեցնել աստիճանաբար, սկզբից՝ տաք ջուրը գոլացնելով, ապա հասցնելով՝ սենյակային ջերմաստիճանի:
2. Գարնանը շատ օգտակար է անցնել մերսման կուրս, քանի որ այն կօգնի վերականգնել մկանների կենսունակությունը:
3. Հաճախ զբոսնել, նախընտրելի է այգիներում, կամ ծառուղիներում: Մաքուր օդը անհրաժեշտ է թոքերի գործառույթը բարելավելու և մարմնի ընդհանուր տոնուսը բարձրացնելու համար: Թթվածնի պակասը վնասակար է մարմնի համար, քանի որ այն անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության համար: Որքան քիչ է թթվածնի քանակը օրգանիզմում, այնքան սկսում է դանդաղել նյութափոխանակությունը, մարմինը լցվում է շլակներով, տեղի է ունենում քաշի ավելացում, որն էլ նպաստում է տարբեր հիվանդությունների առաջացմանը:
Թթվածնային անբավարարության նշաններն են՝ հոգնածություն, թուլություն, քնի խանգարում, ուշադրության և կենտրոնացման նվազում:
Առողջ եղեք՝ հետևելով Ձեր սովորույթներին:
+374 33 114114