Օստեոարթրոզ կամ ոսկրահոդաբորբ
Օստեոարթրոզը կամ ոսկրահոդաբորբը- հիվանդություն է ,որն առաջանում է հոդաճառի և ենթաճառային ոսկրի քայքայումից:
Ամենահաճախ ախտահարվում են՝
ձեռքերի մատների ծայրերի հոդերը,
բթամատի հիմային հոդը,
պարանոցը,
գոտկատեղը,
ծնկան ,
կոնքազդրային (ԿԱՀ) հոդերը։
Հիմնական ախտանշաններն են ՝
հոդացավերը,
հոդերի կարկամությունը,
հոդերի այտուցվածությունը, շարժումների ծավալի կրճատումը,
իսկ ողնաշարի ախտահարման դեպքում՝ ոտքերի և /կամ ձեռքերի թմրածությունը և /կամ թուլությունը։
Հիվանդությունը զարգանում է տարիների ընթացքում և կարող է խաթարել աշխատունակությունը և առօրյա գործունեությունը։
Ցավերը նախնական շրջանում ի հայտ են գալիս միայն ծանրաբեռնվածությունից հետո, սակայն ժամանակի հետ կարող են դառնալ մշտական :
Ռիսկի գործոններն են ՝
Տարիք ,
Ժառանգականություն ,
Գիրություն ,
Վաղ մենոպաուզա,
Շաքարային դիաբետ,
Զարկերակային գերճնշում ,
Ծխել,
Վնաստածքներ և այլն :
Ախտորոշում
Ախտորոշումը իրականացվում է հիվանդության պատմության , ախտանշանների , կլինիկական պատկերի հիման վրա :
Հետազոտությունները պարտադիր ներառում են ՝ արյան ընդհանուր և բիոքիմիական քննություն, մեզի ընդհանուր քննություն , ռենտգենոգրաֆիա և անհրաժեշտության դեպքում ՝ մագնիսառեզոնանսային հետազոտություն։
Բուժում
Եթե դուք ունեք օստեոարթրոզ ապա պետք է հիշել , որ բուժումը կազմված է դեղորայքային և ոչ դեղորայքային թերապիայից :
Դեղորայքային բուժումը պետք է սկսել հասարակ ցավազրկողներից , օրինակ ՝ պարացետամոլ : Բավական արդյունավետ են նաև օքսիկամների շարքին դասվող այլ ՈՍՀԴ-ները , օրինակ ՝ արթրինալը:
(Ուշադրություն ՝ ՈՍՀԴ-ները ունեն ոչ ցանկալի կողմնակի երևույթներ և պահանջում են բժշկական հսկողություն )
Որոշ դեպքերում բավականին արդյունավետ է գլյուկոկորտիկոիդների ներհոդային ներարկումը (ՆՀՆ)։ Ներարկվում է մեթիլպրեդնիզոլոն (40մգ/մլ) կամ տրիամցինոլոն (20մգ/մլ)՝ զուգակցելով տեղային ցավազրկողի (օրինակ, լիդոկայինի) լուծույթի հետ։
Եվրոպական հետազոտություններ ցույց են տվել, որ աճառապաշտպաններ (խոնդրոպրոտեկտորներ) պարունակող միջոցները , օրինակ ՝ գլյուկոզամին, խոնդրոիտին սուլֆատ և մեթիլսուլֆոնիլմեթան (ՄՍՄ) ունեն բավական լավ արդյունավետություն , սակայն ազդում են 3-6 ամիս անց :
Եթե դեղորայքային բուժումը արդյունավետ չէ և հանդիսանում է հիվանդի համար հաշմանդամության պատճառ, ապա հնարավոր է վիրահատական բուժում :
Ոչ դեղորայքային բուժում ներառում է ճիշտ ֆիզիկական ծանրաբեռնվածություն , ֆիթնես վարժություններ , դիետա ՝ քաշի իջեցման նպատակով , ուլտրաձայն , հոդային ֆիքսատորների կրում :
Եղեք առողջ և տեղեկացված :
Սիրով ձեր ՝ NG Pharm