Քրտնարտադրություն
Մարդու օրգանիզմում առկա են 2-5 միլլիոն քրտնագեղձեր, որոնք իրականացնում են քրտնարտադրողական ֆունկցիա 💦:
Քրտինքը ջրային լուծույթ է, որը պարունակում է լուծված աղեր( ֆոսֆատներ, քլորիդներ և այլն ) և օրգանական նյութեր( միզանյութ, միզաթթու, կաթնաթթու, ամոնիակ, ամինաթթուներ, ճարպաթթուներ) :
Քրտինքը ունի թթվային ռեակցիա, որը ապահովոում է մաշկի բակտերիոցիդ ֆունկցիան 😷:
Քրտնարտադրությունը ֆիզիոլոգիական պրոցես է՝ մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանման համար :🤒
☀️🏜Շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի դեպքում մարմնի ջերմաընկալիչները գրգռվում են և սկսվում է քրտնարտադրություն՝
որպես պաշտպանական ռեակցիա 🥵:
Շոգ եղանակին կարող է արտադրվել 1-2լ քրտինք 1 ժամվա ընթացքում: 💧Ֆիզիկական աշխատանքի ընթացքում այն աճում է : Որոշ մարզիկների մոտ կարող է արտադվել մինչև 5լ քրտինք 1 ժամում : 🤯
Առողջ մարդու մոտ նոր առաջացած քրտինքը առհասարակ անհոտ է :
Բոլորիս հայտնի քրտնահոտը 🤢🥴առաջանում է ժամանակի ընթացքում, մաշկի վրա գտնվող բակտերիաների կենսագործունեության արգասիքներից 🧫:
❗️Հետաքրքիր փաստ❗️
Քրտնքի հոտը կարող է լինել գրավիչ և կարևոր դեր խաղալ հակառակ սեռի ընտրության հարցում : Դա պայմանավորված է հատուկ քիմիական նյութերի ֆերոմոնների առկայությամբ : 👩❤️💋👨👫
Քրտնագեղձերը տեղայնացված են ամբողջ մաշկի մակերեսին , սական առավելագույն քանակը գտնվում է ՝
– Թևատակերում 🙋🏻♀️
– Ձեռքերի ափերում 🤚🏼
– Ոտնաթաթերում🦶🏻
❗️Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է առավելագույն ուշադրություն դարձնել այդ հատվածների հիգենային 🛀🚿🧼🧽 :