Քթային Արյունահոսություն Կամ Էպիստակսիս
Բոլորս կյանքում ականատես ենք եղել քթային արյունահոսության , քանի որ այն համարվում է արյունահոսության տեսակներից ամենահաճախ հանդիպվողներից մեկը :
Ըստ տեղակայվածության կարող է լինել 2 տեսակի՝ առաջնային(առավել հաճախ հանդիպող) և երկրորդային ( հանդիպում է ավելի հազվադեպ)
Արյունահոսության պատճառներ կարող են հանդիսանալ ՝
⁃ քթի վնասվածքները
⁃ օտար մարմնի առկայությունը
⁃ բորբոքային պրոցեսսները
⁃ գլխի վնասվածքները
⁃ ալերգիաները
⁃ գերճնշումը
Արյունահոսություն կարող է առաջանալ նաև՝
⁃ վիտամին Ց-ի և Կ-ի պակասից
⁃ սրտային անբավարարության ժամանակ
⁃ օդի փոքր հարաբերական խոնավության ժամանակ
⁃ ներքթային դեղամիջոցների երկար գործածման ժամանակ
⁃ քթի պլաստիկ վիրահատությունից հետո
Քթի խոռոչի լորձաթաղանթը շատ հարուստ է արյունատար անոթներով , և այդ անոթները շատ մակերերեսային են, այդ իսկ պատճառով հեշտ վնասվում են և սկսում են արյունահոսել:
Ի՞նչ անել քթային արյունահոսության ժամանակ :
1. Մի անհանգստացեք և մի վախեցեք :
2. Նստեք , արձակեք ձեր օձիքը , ազատվեք ձեզ ճնշող հագուստից, հանեք գոտին :
3. Կախեք գլուխը առաջ։
Չի կարելի պառկել
Չի կարելի գլուխը ետ պահել
4. Քթի հիմքին դրեք սառույց, կամ սառը սրբիչ
5. Եթե գտնվում եք փակ տարածքում, ապա բացեք պատուհանը։
Եթե գտնվում եք բաց տարածքում տարվա շոգ ժամանակ գտեք ստվերոտ տեղ , կրծքավանդակին և գլխին դրեք սառը թրջոցներ :
6. Եթե արյունահոսությունը շարունակվում է ապա ամուր սեղմեք քթի երկու թևերը միջնապատին :
Այդ գործողությունից հետո արյունը կարող է անցնել բերանի խոռոչ :
Վախենալու կարիք չկա :
Թքեք արյունը :
7. Շնչեք բերանով : Կատարք խորը ներշնչում
8. Կատարեք քթային տամպոնադա :
Վերցրեք բամբակ պատրաստեք բամբակյա տամպոններ,
թրջեք ջրածնի պերօքսիդով և տեղադրեք քթանցքներում ։
Եթե արյունահոսությունը շատ ուժգին է, և չի հաջողվում դադարեցնել 20 րոպեի ընթացքում, ապա զանգահարեք շտապ օգնություն :
Եղեք առողջ և տեղեկացված :
Բաժանորդագրվեք մեզ՝ սոց ցանցերում:
Տվեք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը
Սիրով Ձեր ՝ NG Pharm