Քալանթարյան Ջուլիետտա
Ջուլիան մասնագիտությամբ դեղագետ է, ավարտել է ԵՊՀ-ի դեղագործական քիմիա բաժինը,
Նա մեր անձնակազմի խաղաղասեր, դրական և ջերմ անձանցից մեկն է:
-Ջուլիա՛, ինչպիսի՞ն կլինի քո կյանքը 5 տարի անց:
⁃ Տեղափոխված կլինեմ նոր բնակարան, կունենամ անձնական մեքենա և ավելի շատ ազատ ժամանակ կկարողանամ տրամադրել ինքս ինձ:
⁃ Ո՞րն է Ձեր ամենասիրելի ֆիլմը:
– Շատ ֆիլներ եմ սիրում, բայց ամենասիրելին ,երևի թե, «Շտապիր սիրել» ֆիլմն է:
⁃ Կարո՞ղ եք վստահ ասել, որ երջանիկ եք:
⁃ Այո՛, կարող եմ ասել, որ երջանիկ եմ, որովհետև այն ամենը ինչի մասին միշտ երազել եմ իրականացել է. ունեմ լիարժեք ընտանիք, սիրելի ամուսին ,լավ երեխաներ, ընտանեկան ներդաշնակ մթնոլորտ, սիրելի աշխատանք և լավ կոլեկտիվ:
-Նախանձը կարո՞ղ ենք ընդունել որպես դրական երևույթ :
-Երբեմն, այո՛, դա ստիպում է ավելի ձգտող լինել, քայլել առաջ, հասնել ավելիին:
-Եթե դուք հանդիպեիք ոսկե ձկնիկին, ի՞նչ ցանկություններ կխնդրեիք:
⁃ Կուզենայի հայտնվել այնպիսի վայրում, որտեղ դեռ ոչ ոք չի եղել: Կցանկանայի ունենալ իմ սեփական գործող բիզնեսը
և 1 մլրդ դոլար, որպեսզի իրականացնեմ իմ բոլոր անկատար երազանքները:
-Ո՞վ է ձեզ համար ոգեշնչման աղբյուրը:
⁃ Ամուսինս, քանի որ բոլոր հարցերում նա ինձ աջակցում է, իսկ հարկ եղած դեպքում նշում է բոլոր թերություններս, տալիս խորհուրդ` ինչպես շտկել դրանք:
⁃ Նշե´ք Ձեր բնավորության մի քանի դրական և մի քանի բացասական կողմեր:
⁃ Դրական կողմերից է հանդուրժողականությունս, բոլոր դժվար իրավիճակներում լավ տրամադրություն պահպանելու ունակությունս, ոչ կոնֆլիկտային լինելս:
Բացասական կողմերը նշելն ավելի դժվար է, երևի թե, «Ոչ» ասելու ունակության բացակայությունն է: