Ցիստիտ 1 (Միզուղիների բորբոքում)
Ցիստիտ (Միզուղիների բորբոքում)
Ցիստիտը ձմեռվա ամինսներին ամենահաճախ հանդիպող խնդիրներից է: Այն իրենից ներկայացնում է միզապարկի լորձաթաղանթի բակտերիալ բորբոքում, որն ավելի շատ հանդիպում է իգական սեռի ներկայացուցիչների մոտ:
Ի՞նչ է ցիստիտը
Ցիստիտի առաջացման պատճառները տարբեր են և այն կարող է իհայտ գալ տարբեր հարուցիչների ակտիվացման արդյունքում
- միզուղիների բակտերիալ վարակ
- սեռական հարաբերություններից հետո
- աղիներում ապրող աղիքային ցուպիկով
- օճառներում և լոգանքի գելերում առկա քիմիական նյութերից
- որոշակի դեղամիջոցների ընդունումից հետո
- և այլն:
Ցիստիտի ախտանիշները
Ցիստիտի հիմնական ախտանիշներն են՝
- հաճախամիզություն
- ջերմության բարձրացում
- մեզի ուժեղ տհաճ հոտ, պղտոր կամ արյունոտ մեզ
- որովայնի ստորին շրջաններում տհաճ ցավ
- միզելու մշտական ցանկություն
- միզելիս ցավի և այրոցի զգացում
- միզիելիս՝ միայն փոքր քանակների միզում
Եթե Ձեզ մոտ նկատվում են բոլոր այս երևույթները, կամ այս երևույթներից միայն մի քանիսը, ապա դիմեք բժշկի:
Ցիստիտը չբուժելու դեպքում, կարող են մի շարք բարդություններ առաջանալ:
Ցիստիտի ախտորոշումը
Ցիստիտի աշխորոշումը կատարվում է մեզի մանրէաբանական հետազոտության միջոցով
Ցիստիտի բուժումը
Բակտերիալ ծագման ցիստիտի բուժումը սովորաբար անցկացվում է հակաբիոտիկներով և բուսական ծագման մի շարք միջոցներով հատկապես օգտակար են լոռամրգի(клюква) հիմքի վրա պատրաստված միջոցները:
Ցիստիտի կանխարգելումը
- առաջնային կանոններից են անձնական հիգիենայի պահպանումը,
- կանանց դեպքում՝ միզելուց հետո սեռական օրգանները մաքրել առջևից դեպի ետ (հետանցք), այլ ոչ թե հակառակ ուղղությամբ
- սեռական հարաբերություններից առաջ և հետո լոգանք ընդունելը, կամ գոնե մասնակի՝ սեռական օրգանների հատվածի լվացումները
- միզելու ցանկության ժամանակ, անմիջապես միզել
և այլն: