Վիտամին Ա
Վիտամին Ա պարունակվում է գազարում , լավացնում է տեսողությունը և չափից շատ օգտագործումը կարող է մաշկը ներկել գազարագուն:
Վիտամին Ա-ի մասին տվյալ տեղեկատվությունը գիտենք գրեթե յուրաքանչյուրս: Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք այս կյանքի համար կարևոր վիտամինը:
Վիտամին Ա-ն հանդիսանում է ճարպալույծ խմբի վիտամին սակայն նման չէ ոչ մի այլ վիտամինի, քանի որ չի հանդիսանում առանձին քիմիական նյութ այլ նույն ֆունկցիան իրականացնող նյութերի կոմպլեքս է:
Ռետինոլ, Ռետինալ և Ռետինոյաթթուն առաջացնում են ռետինեիդային վիտամինային կոմպլեքս :
Ռետինոլի աղբյուր հանդիսանում են .
-ձուկը
-ձուկը
-կարագը
-կաթը
-կենդանական լյարդը
Ռետինոլի գործառույթները՝
-Մասնակցում է մաշկային և ոսկրային բջիջների սինթեզին
-Կարգավորում է տեսողական անալիզատորի գործունեությունը
-Մասնակցում է գունային տեսողության առաջացմանը
-Հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ
-Մասնակցում է աճի գործընթացին
-Մասնակցում է արյան բջիջների աճին և զարգացմանը և այլն
Սակայն բացի Վիտամին Ա-ից մրգերի և բաջարեղենի հետ օրգանիզմ է անցնում նաև պրովիտամին կարատինորդները որոնք վերափոխվում են վիտամին Ա-ի :
Կարատինոիդների հիմնական աղբյուր հանդիսանում են՝
-Գազարը
-Դդումը
-Ծիրանը
-Սպանախը
-Լոլիկը
-Բրոկկոլին
-Դդմիկը
Սակային վիտամինի և պրովիտամինի քանակը զգալիորեն նվազում է ջերմային մշակման ընթացքում :
Շատ կարևոր է բանջարեղենի և յուղոտ սննդանյութերի ճիշտ համակցումը: Վիտամին Ա-ի յուրացման համար շատ լավ տարբերակ է թթվասերով բանջարեղենային աղցանները :
Ավիտամինոզ կարող է առաջանալ սովի ժամանակ , որը բերում է մթնշաղի ժամանակ տեսողության վատացման և հավկուրություն հիվանդությանը
: Նաև առաջացնում է իմունոդիֆիցիտ զուգակցվող միասեռական և շնչառական ինֆեկցիաներով :
Հիպովիտամինոզի ժամանակ առաջանում է՝
-Մաշկի և լորձաթաղանթների չորություն
-Մազաթափություն
-Իմմունիտետի վատացում
-Աճի և զարգացման վատացում (երեխաների մոտ) և այլն:
Հիպերվիտամինոզ հիմնականում առաջանում է երկար ժամանակ վիտամին Ա-ի բարձր դոզավորմամաբ սինթետիկ կենսաբանական ակտիվ հավելման ընդունման արդյունքում :
Առաջացնում է՝
-Գլխացավ
-Սրտխառնոց
-Փսխում
-Դեմքի և գլխամաշկի քոր
-Ոսկրային և հոդային ցավ
Այդ իսկ պատճառով վիտամինի ընդունումից առաջ պարտադիր անհրժեշտ է խորհրդակցել բժշկի հետ
:
Իսկ դուք գիտեք ի՞նչն է պարունակում առավել մեծ քանակությամբ Վիտամին Ա:
Օգտագործե՞լ եք արդյոք Վիտամին Ա-ի կենսաբանական ակտիվ հավելումներ:
Գրեք ձեր հարցերը մեկնաբանություններում :