Վարիկոզի Լայնացում
Մաշկի վրա երակների բարակ ցանցի առաջացումը, խոսում է ստորին վերջույթներում արյան հոսքի խանգարման մասին և սովորաբար դրանք հայտնվում են վարիկոզային հիվանդության վաղ փուլերում: Անոթային աստղիկներն/ցանցերը կարող են նաև առաջանալ այլ պատճառներից որպես ավնաս կոսմետիկ խնդիր:
▪️Մանր Անոթները կարող են չդիմանալ ճնշմանը, ինչի հետևանքով այդ անոթների պատերը լայնանում են և մաշկի տակ հայտնվում են որպես Անոթային աստղիկներն/ցանցեր, որոնք ունենում են մուգ կարմիր, իսկ երբեմն էլ՝ կապտավուն կամ մանուշակագույն գույն:
Դրանք հիմնականում հանդիպում են մասնավորապես` ոտքերի վրա:
🔴Հիվանդները հիմնականում Գանգատվում են
▪️Ոտքերի ցավերից կամ այտուցից, ▪️Ոտքերում ծանրության կամ հոգնածության զգացումից:
✔️Անոթային խնդիրների առաջացման պատճառներն են`
▪️Ժառանգականությունը
▪️Հորմոնային ֆոնի խնդիրները, ▪️Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ ծանրություն բարձրացնելը,
▪️Գիրությունը
▪️Հղիությունը
▪️Ոտքերի վրա երկար կանգնելը,
▪️Քիչ շարժունությունը նստակյաց կյանքը
▪️Բարձր կրունքներով կոշիկները,
▪️Ոտքը ոտքի վրա գցելու կամ տակը ծալած նստելու սովորույթները,
▪️Արյան մակարդելիության խախտումը
▪️Հակաբեղմնավորիչ հաբերի կամ ստերոիդների ընդունումը
▪️Չափազանց նեղ հագուստները, ▪️Փորկապությունը
▪️Վնասակար ուլտրամանուշակագույն արեւի ճառագայթները, և տարիքի մեծացումը թուլացնում է անոթների պատերը:
📌Երակային ցանցից ազատվելու համար, նախ և առաջ պետք է անցնել անոթների դուբլեքս հետազոտությունը հայտնաբերելու համար խորքը ընկած անոթային խնդիրները, երակների փականային հետհոսքը , փերֆորանտ երակների առկայությունը , խորանիստ երակների վիճակը և ժխտելու համար լուրջ երակային թրոմբոզ վիճակը :
✔️Գոյություն ունի անոթային ցանցի վերացման ժամանակակից մեթոդներ՝ անոթների լազերային կոագուլյացիա և սկլերոթերապիա (սրսկումներ), որոնք ունեն 50 տոկոսից մինչև 90 տոկոս հաջողություն կախված օրգանիզմից և անոթների վիճակից նրանց տրամագծից , մաշկի տակ խորության աստիճանից, և բժիշկի փորձառությունից: