Սրտային անբավարարություն
Սրտային անբավարարություն
Սրտային անբավարարությունը (ՍԱ) առաջանում է, երբ սրտամկանը չի կարողանում շրջանառություն մղել օրգանիզմին անհրաժեշտ արյան ծավալը :
Առավել տարածված ախտանշաններից են՝
- հևոցը ,
- ոտքերի այտուցը
- արտահայտված հոգնածությունը,
- ցավը կրծքավանդակում ,
- ֆիզիկական աշխատանք կատարելու անկարողությունը :
Սրտային անբավարարության առաջացման պատճառ են հանդիսանում ՝
- սրտի իշեմիկ հիվանդությունը,
- սրտամկանի ինֆարկտը,
- բարձր զարկերակային ճնշումը,
- նախասրտերի ֆիբրիլյացիան,
- սրտի փականային հիվանդությունը,
- ալկոհոլի չարաշահումը,
- ինֆեկցիան ,
- կարդիոմիոպաթիան և այլն ։
ՍԱ բաժանվում է 2 տիպի կախված ՝
- կծկման ֆունկցիայի խանգարմամբ
- թուլացման ֆունկցիայի խանգարմամաբ:
Իսկ ծանրությունը որոշվում է ախտանշանների արտահայտվածությամբ : Ախտորոշվում է՝ հիմնվելով անամնեզում նշված ախտանշանների և էխոսրտագրության վրա։ Արյան քննությունը, ԷՍԳ և կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը կարող են լինել օգտակար պատճառը որոշելու համար։
Բուժումը կախված է հիվանդության տեսակով և ծանրությամբ : Քրոնիկ կայուն թեթև սրտային անբավարարության դեպքում բուժումը սովորաբար սկսում են կենսակերպի փոփոխություններից՝
- ծխելը թողնել,
- ֆիզիկական ակտիվության բավարար ապահովում,
- սննդի փոփոխություններ:
Դեղորայքային բուժման մասին ձեզ կպատմենք հաջորդ նյութերում : Հարկ է նշել որ սրտային անբավարարությունը հանդիսանում է շատ տարածված հիվանդություն : Հասուն մարդկանց 2% ունի սրտային անբավարարություն , իսկ 65-ից բարձր անձանց մոտ ՍԱ-ով է տառապում մինչև 10%-ը : Պոտենցյալ մահացու վիճակ հանդիսանալու պատճառով շատ կարևոր է վաղաժամ , ճիշտ ախտորոշումը և բուժումը : Սիրով սպասում ենք Ձեր հարցերին մեկնաբանություններում , ինչպես նաև անձնական նամակով:
Եղեք առողջ
Ձեր՝ NG Pharm