Առողջ բլոգ

Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա

Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիան սուր բորբոքային հիվանդությունների մի խումբ է, որի պատճառական գործոնները սովորաբար շնչառական վիրուսներն են։

 

Ախտանիշներն են՝

  • Փռշտոց
  • քթի լցվածություն
  • քթահոսություն
  • ցավ կոկորդում
  • հազ
  • գլխացավ
  • ցավ մկաններում
  • կոշտացած շնաչություն
  • ցավ ականջում կամ ականջներում
  • տենդ
  • մրսածություն
  • աչքերի կարմրածություն (կոնյուկտիվիտի դեպքում)

 

Կարող է ներառել իր մեջ նաև՝

մրսածությունը

գրիպը

բրոնխիտը

 

Մրսածությունը ընդունված է համարել  սուր ռեսպիրատոր  վիրուսային  ինֆեկցիայի թեթև ձև:

 

Ծանր արտահայտությունից է հանդիսանում  բրոնխիտը, որը հանդիպում է որպես օրենք երիտասարդների  մոտ:

 

Հիմնականում, ռեսպիրատոր  վիրուսային ինֆեկցիաները ընդհանում  են որպես մեղմ հիվանդություն  և իրենք իրենց անցնում են, քանի որ իմունային համակարգը  ինքնուրույն ոչնչացնում է վիրուսային օրգանիզմները։

 

 

Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների թեթև ընթացքի ժամանակ  հակավիրուսային դողորայքի ընդունում չի պահանվջում։ Բուժումը  աջակցողական  է,  և իր մեջ կարող է ներառել հեղուկների շատ  օգտագործում:

 

Ջերմիջեցնող դեղորայքից օգտագործում  են  ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցները, այդ թվում, պարացետամոլ և իբուպրոֆենը  միայն այն դեպքում,  երբ  մարմնի ջերմաստիճանը  բարձր  է 38˚C աստիճանից :

 

Եղեք առողջ և տեղեկացված :

Սիրով Ձեր ՝ NG Pharm