Սննդային թունավորումներ
Սննդային թունավորումները շատ տարածված են ինչպես երեխաների այնպես էլ մեծահասակների
մոտ:
Ամռանը այս մասին լսում ենք առավել հաճախ , քանի որ բարձր ջերմաստիճանը հանդիսանում է պաթոգեն միկրոօրգանիզմների համար բարենպաստ միջավաջայր :
Սննդային թունավորումներ առաջանում են երբ ուտելիքը կամ ջուրը պարունակում է ՝
Բակտերիաներ
Վիրուսներ
Պարազիտներ
Քիմիական նյութեր
Թունավորման ախտանշաններն են ՝
Փսխում ( առաջին ախտանշաններից է , նախորդում է սրտխառնոցը )
Փորլուծություն ( օրական 3 և ավելի անգամ , կարող է տևել մինչև 2 շաբաթ )
Որովայնային ցավ (Փորլուծության և փսխման հետևանքով առաջանում է ջրազրկում , աղերը օրգանիզմից դուրս են բերվում և առաջանում են մկանային սպազմներ )
Որովայնի փքվածություն
Գազեր
Գլխացավ
Գլխապտույտ
Ջերմության բարձրացում (բարձրանում է վարակի տարածման հետ զուգահեռ)
😮💨Ընդհանուր թուլություն
Հետաքրքիր փաստեր ՝
– 65 տարեկանից բարձր անձինք առավել հաճախ են ստանում սննդային թունավոումներ
– 5 տարեկանից ցածր երեխաները հաճախ հիվանդանում են սալմոնելոզով
Որոշ տեսակի սննդային թունավորումները կարող են լինել շատ վտանգավոր կյանքի համար և բերել անդառնալի հետևանքների :
Անորակ սնունդը կարող է առաջացնել մասսային թունավորումներ : Այս մասին կարող ենք եզրակացնել , երբ նույնանման ախտանիշներ (առավել հաճախ փսխում և փորլուծության) իհայտ գան 2 և ավելի մարդկանց մոտ :
Ի՞նչ անել թունավորման ժամանակ :
Դիմել բժշկի՝ ռիսկային գործոններից խուսափելու համար։
Ընդունել ատսորբենտներ ՝ տոքսիններից ազատվելու նպատակով :
Խուսափել ջրազրկումից ՝ օգտագործել մեծ քանակով հեղուկներ ( ցանկալի է աղ պարունակող (օրինակ Регидрон -ի թուծույթ ) )
Խուսափել քաղցր հյութերի , սուրճի , կաթնամթերքի օգտագործումից ։
Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից :
Ընտրել որակով և թարմ սնունդ
Գնելիս անպայման ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին
Օգտագործումից առաջ լավ լվանալ
Բավարար ջերմային մշակման ենթարկել
Պահել սառնարանում
Խուսափել հում և պատրաստված սննդի շփումից
Պատրատված սնունդը երկար ժամամակ չպահել
Իսկ դուք պահպանու՞մ եք սննդային հիգենան: