Առողջապահական հոդվածներ | NG Pharm
Սննդակարգը և ալերգիան
Սննդակարգը և ալերգիան
Ի՞նչ կապ կա նրանց միչև
![]()
Վտանգավոր և առողջ սնունդ
Ալերգիաների առաջացման պատճառները բազմազան են, սակայն այսօր կանդրադառնանք ամենատարածված ձևերից մեկին՝ սննդային ալերգիային![]()
![]()
:
Կան հատուկ սննդակարգեր, որոնք բաղկացած են հիմնականում հնարավորինս չեզոք սննդամթերքներից, և օգնում են մեզ ավելի ճշգրիտ որոշել, թե ինչի հետ է կապված ալերգիկ ռեակցիան:
Այդպիսի սննդամթերքների ցանկը ներառում են ավելի բաց գույն ունեցող և կանաչ բանջարեղենները![]()
![]()
![]()
![]()
, հացահատիկային մշակաբույսերը
, պահքային բուսական ապուրները
, աղցանները
և որոշ ոչ յուղոտ մսամթերքներ
, ինչպիսիք են տավարի փափկամիսը կամ թռչնամսի ֆիլեն:
Այս սննդակարգի պահպանումը մեզ ընդմիշտ չի ազատի ալերգիկ ռեակցիաներից, բայց այնուամենայնիվ, դա կնվազեցնի սրացումների ռիսկը և ախտանիշների զարգացման տևողության աճը:
Հիմնական ալլերգեն սննդամթերքներ
Ցավոք, այն սննդամթերքների ցանկը, որոնք կարող են առիթ դառնալ ալերգիկ ռեակցիայի առաջացման , բավականին լայն է:
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սննդամթերքի գույնին և համին: Կարմիր
, նարնջագույն
, ինչպես նաև, թթու
, կծու
և քաղցր
սննդամթերքները պետք է հանել սննդակարգից:
Պետք է մոռանալ արդյունաբերական քաղցրավենիքները
, թխվածքաբլիթները
, պահածոները
:
Հիանալի տարբերակն այն է, որ մեր բոլոր կերակուրները պատրաստենք տանը, որպեսզի վստահ լինենք դրանց որակի և բաղադրության մեջ:
![]()
Անցանկալի սննդամթերքների փոքրի աղյուսակ
Բանջարեղեններ
• Լոլիկ
• Դդում
• Սմբուկ
• Գազար
• Կարմիր քաղցր պղպեղ
• Թրթնջուկ/Щавель/
Մրգեր և հատապտուղներ • Ցիտրուսներ![]()
• Դեղձ
• Ծիրան • Սեխ
• Կարմիր խնձորներ
• Խուրմա • Նուռ • Արևադարձային մրգեր
• Ելակ
• Մորի • Բալ![]()
Կաթնամերք • Կաթ
• Սերուցք • Պանիր հալած • Պանիր համեմունքներով և բորբոսով • Պանրի յուղոտ տեսակներ
Միս և ձուկ • Խոզի միս
• Ոչխարի միս • Ապխտած միս
• Երշիկներ և նրբերշիկներ • Ձկան պահածոներ • Ձկան խավիար • Ծովամթերք![]()
Քաղցրավենիք • Շոկոլադ
• Ջեմ • Մարմելադ • Տորթեր
• Պաղպաղակ
• Մեղրաբլիթ • Հալվա • Մեղր • Սուրճ
• Կակաո • Քաղցր գազային ընպելիքներ • Կվաս • Մուգ թեյ![]()
![]()
Ինչպես նաև, պետք է սննդակարգից ամբողջովին հանել համեմունքները, տարատեսակ սոուսները, հնարավորինս նվազեցնել աղի
ընդունումը:
![]()
Ամենավտանգավոր սննդամթերքների ցանկը ալերգիկների համար Առանձնահատուկ վտանգավոր են համարվում ալկոհոլը![]()
, կոֆեինը
, թթու
և գունավոր մրգերը![]()
![]()
, ցանկացած ծովամթերք![]()
![]()
, ինչպես նաև, թթուները, պահծոները
և արդյունաբերական սննդամթերքները, որոնք լի են կոնսերվանտներով և ներկանյութերով:
Այս ցանկը, հնարավորինս կրճատենք մեր սննդակարգից կամ եթե ունենք այնքան կամքի ուժ![]()
, ապա իսպառ հրաժարվենք դրանց ընդունումից:
![]()
Իսկ հիմա լավ լուր ![]()
Սննդամթերքներ, որոնց կիրառումը մեզ զերծ կպահի տհաճ ալերգիկ ռեակցիաների առաջացումից , այսպիսիները ևս բավականին շատ են և ոչ պակաս համեղ
:
Ցանկալի սննդամթերքների /հիպոալերգիկ/ աղյուսակ
Բանջարեղեններ • Կարտոֆիլ
• Սպիտակ կաղամբ • Ծաղկակաղամբ • Դդմիկ • Հազարի տերևներ
• Վարունգ
• Սպանախ • Սամիթ
Մրգեր և հատապտուղներ • Կանաչ խնձոր
• Սալոր • Սպիտակ կեռաս • Բանան
• Տանձ • Հապալաս![]()
Կաթնամթերք • Կեֆիր • Կարագ
• Ցածր յուղայնությամբ և առանց համեմունքների պանիրներ • Մածուն
Միս և ձուկ • Հավի ֆիլե • Հնդկահավի ֆիլե • Ոչ յուղոտ տավարի միս • Տավարի • Լյարդ • Ոչ յուղոտ ձկան տեսականի
Քաղցրավենիք • Կրեկերներ
• Զեֆիր • Չորահաց/сухари/
Ահա այսքանը, կարծում եմ, որ ցանկության դեպքում մենք կարող ենք հետևել մեր սննդակարգին
, որպեսզի ամեն մի նոր բացվող գարնան առավոտ![]()
![]()
իր հետ բերի լավ տրամադրություն և արարելու մեծ կամք
: Լինենք առողջ՝ բոլորս միասին
:
#ngpharm
#առաքում
#033114114
#օնլայնդեղատուն
#քոդեղատունըհայաստանում








