Սիրանուշ Պողոսյան
Ծանոթացեք Սիրանուշի հետ: Նա մեր դեղատնային ցանցի առաքման բաժնի մենեջերն է`մասնագիտությամբ բժիշկ:
NG Թիմի անդամ է արդեն 5 տարի:
-Սիրրելի´Սիրանուշ, ո՞րն է եղել այն խորհուդրը Ձեր կյանքում, որը միշտ հիշում և կիրառում եք:
-Մի´ համակերպվիր այն ամենի հետ ինչ ունես, ձգտի´ր ավելիին:
⁃ Բնութագրե´ք Ձեր բնավորությունը 5 տարբեր բառերով:
⁃ Խենթ, համբերատար, բարի, ուժեղ, հոգատար:
– Պատմե´ք Ձեր առաջին աշխատանքի մասին:
-Երբ 18 տարեկան էի աշխատում էի ճամբարում`որպես գլխավոր ջոկատավար: Ճամբարի բոլոր երեխաները ունեին յուրահատկություններ. ինչպիսին է `աուտիզմը , դաունի սինդրոմը , ԴՑՊ-ն: Հոգեպես ուժեղացրել է ինձ այդ աշխատանքը , երեխաների բարությունը , օգնության կարիքը, ինձ ստիպում էր դառնալ առավել լավը , քան կամ:
⁃ Եթե դուք լինեիք գրքի հեղինակ, ի՞նչպես կկոչվեր այն:
⁃ «Չկա քիզի նման»:
⁃ Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե 1 անգամ:
⁃ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ պետք է գոնե 1 անգամ թռչի օդապարիկով:
-Եթե ունենայիք հնարավորություն հանդիպելու փոքրիկ Սիրանուշի հետ, ի՞նչ կասեիք նրան:
⁃ Սի´ր, մի´ ընկճվիր, որ կարմրահեր ես, դու յուրահատուկ ես