Սեդա Գարեգինյան
Բոլորի կողմից շատ սիրելի Սեդան մեր դեղատնային ցանցում է աշխատում արդեն 10 տարի :
Նրա հետ կարող եք հանդիպել NG Pharm-ի Հերացի 10 հասցեում գտնվող մասնաճյուղում :
Մի քանի հարցի միջոցով փորձել ենք ձեզ համար բացահայտել Սեդայի բնավորության ամենավառ գծերից որոշները :
⁃ Սիրելի Սեդա, ո՞րն ես համարում կյանքիդ ամենամեծ հպարտությունը :
– Իմ, ինչպես նաև յուրաքանչյուր կնոջ ամենամեծ հպարտությունը, կարծում եմ, իր ամուր և սիրելի ընտանիքն է :
⁃ Երազկոտությունը լավ ունակությու՞ն է
⁃ Կարծում եմ այո’ , քանի որ յուրաքանչյուր հաջողություն, որին հասնում ենք կյանքի ընթացքում սկիզբ է առնում երազանքից :
⁃ Առանց ինչի՞ չէիք կարող ապրել ոչ մի օր ։
⁃ Առանց սիրո և հարգանքի
⁃ Միշտ Ի՞նչ եք ցանկացել անել, բայց վախեցել եք։
⁃ Այն ամենը ինչ կապված է բարձրության հետ միշտ վախեցել եմ, բայց միեւնույն ժամանակ ցանկացել փորձել , քանի որ, այն ինձ համար եղել է և գայթակղիչ և սարսափեցնող:
⁃ Պատմեք կյանքում ստացած ամենահետաքրքիր և անսպասելի նվերի մասին։
⁃ Դա եղել է տնօրինության կողմից ծննդյանս տարեդարձի կապակցությամբ կազմակերպված մեծ անակնկալը:
⁃ Նշեք դեղագործության 3 դրական և 3 բացասական կողմերը ձեր կարծիքով։
⁃ Դրական կողմերը բազմաթիվ են , փորձեմ նշել մի քանիսը
Մարդիկ հավատում և վստահում են քեզ։
Ունենում ես պահանջված և շահավետ մասնագիտություն։
Ինչպես նշված է մեր դեղատնային ցանցի կարգախոսում. Ձեր առողջացումը ՝ մեր հաղթանակն է :
Երրորդը հաղթանակած լինելու զգացումն է:
Ինչ վերաբերում է բացասական կողմերին, հստակ պատասխան տալ չեմ կարող: Ես գտնում եմ, որ երբ սիրում ես քո մասնագիտությունը և հաճույքով ես գնում աշխատանքի, բոլոր բացասական կողմերը ժամանակի ընթացքում դառնում են դրական:
⁃ Ո՞րն է եղել ձեր պրակտիկայի ամենահիշվող կամ ամենազվարճալի դեպքը :
⁃ Զվարճալի և հիշվող դեպքեր շատ են լինում , հաճախ դրանք կապված են տարատեսակ դեղաձևերի սխալ օգտագործման հետ: Օրերս մի տատիկ զանգահարել էր ճշտելու համար մոմիկները ուտելուց առաջ, թե հետո պետք է խմի :