Շոգ ամառ է և վառ արև , իսկ դա նշանակում է , որ ժամանակն է ամենօր օգտագործել SPF քսուքներ :


–
Ինչու՞

Պատասխանը ակնհայտ է
-Պետք է պաշտպանել մաշկը վնասակար գործոններից :
–
Որո՞նք են այդ վնասակար գործոնները՞

– Դրանք են ՝
* Ուլտրամանուշակագույն ճառագայթները 

* Փոշին 

* Բարձր ջերմաստիճանը 



* Ծովային ջուրը և այլն 

–
Ինչի՞ կարող է հանգեցնել վնասակար գործոնների երկար ազդեցությունը մաշկի վրա :

– Կարող է առաջացնել ՝
* Հիպերպիգմենտացիա 

* Ջրազրկում

* Կնճիռների առաջացում 

* Կարմրածության 

* Մաշկային խնդիրների խորացում ( օրինակ ակնեյի սրացում ) և այլն: 

–
Իսկ ի՞նչ է SPF-ը:

– SPF ( Sun Protection Factor ) – արևապաշտպան գործոնն է : 

Հետևյալ գործոնը ավելացնում է արևի տակ ՝առանց մաշկին վնաս հասցնելու գտնվելու ժամանակահատվածը :
Կարող է լինել 0-ից մինչև 100 միավոր :

– SPF-ի ընտրության հարցում կարևոր նշանակություն ունի Ձեր մաշկի գույնը : 











* Եթե դուք ունեք մաշկի բաց երանգ ,
բաց մազեր ապա խորհուրդ է տրվում օգտագործել SPF 40 և ավելի քանի որ դուք կարող եք ստանալ արևային այրվածքնեդ 10 րոպե արևի տակ գտնվելիս : 


* Եթե ձեր մաշկը ունի թուխ երանգ
դուք կարող եք օգտագործել SPF 30 , իսկ եթե ուզում եք ստանալ գեղեցիկ արևայրուք ապա կարող եք ընտրել ավելի ցածր միավորների SPF-ներ :


* Երեխաների համար խորհուրդ է տրվում ընտրել SPF 50 



–
Ինչպե՞ս ճիշտ օգտագործել SPF-ը:

1. Մաքրեք մաշը օճառով կամ հատուկ խնամքի միջոցով : 







2. Թույլ շերտով քսեք խոնավեցնող կրեմ 

3. Ապա քսեք ձեր SPF միջոցը : 

–
Ինչքա՞ն հաճախ պետք է թարմացնել SPF-ը

– SPF միջոցը պետք է թարմացնել արևի ուղիղ ճառագայթների տակ անցկացրած յուրաքանչյուր 3 ժամը մեկ : 



Ունե՞ք հարցեր
: Գրեք մեկնաբանություններում ։ Մոտեցեք մեր դեղատներ և մեր փորձարու մասնագետները կօգնեն ընտրել Ձեր մաշկին համապատասխան SPF
:

