Նանա Մանուչարյան
Ձեզ ենք ներկայացնում մեր դեղատնային ցանցի՝ NG Pharm-ի, փոխտնօրեն՝ Նանա Մանուչարյանին ։
Նանան յուրատուկ է իր ամեն ինչով :
Սիրելի Նանա, ո՞րն է եղել Ձեր կյանքի շրջադարձային պահը։
⁃Երբ սկսեցի ապրել ինքնուրույն, հենց այդ ընթացքը եղավ շրջադարձային. ամեն ինչ կյանքումս դարձավ դրական:
– Ձեր բնավորության ո՞ր գիծն եք համարում ամենալավը։
⁃ Մարդասիրությունը, երբ տեսնում եմ ինչ որ մեկը ունի օգնության կարիք չեմ կարողանում անտարբեր անցնել :
⁃ Բնավորության ո՞ր գիծն է ձեզ առավել շատ օգնել կյանքում:
⁃ Չհոգնելը: Չեմ սիրում տրտնջալ և բողոքել: Եթե անգամ ձանձրանում եմ ինչ-որ բանից, դա ինձ չի կանգնեցնում , տալիս եմ ինձ ժամանակ հանգստանալու և նորովի վերսկսելու ամեն ինչ:
-Ո՞րն է Ձեր ամենամեծ վախը։
-Կյանքում ամենից շատ վախենում եմ օձերից: Նաև այն երևույթներից, որոնց վրա չես կարող ազդել՝ պատերազմ, բնական աղետներ:
– Եթե հնարավորություն ունենայիք ընտրել մեկ գերբնական ուժ, ո՞րը դա կլիներ։
⁃ Կարդալ մարդկանց մտքերը։
– Ո՞րն է ձեզ համար իդեալական օրը։
-Ինձ համար իդեալական է այն օրը , երբ ես հասցնում եմ անել իմ պլանավորած բոլոր գործերը: Չեմ սիրում երբ չեմ հասցնում:
– Մի քանի խորհուրդ, որով կարող եք կիսվել:
1. Լինե‘լ աշխատասեր
2. Կայացնե‘լ ճիշտ որոշումներ
3. Լսե‘լ ներքին ձայնին
4. Համախմբված լինել թիմային աշխատանքի ժամանակ
5. Չասե‘լ`<<չեմ կարող>>
6. Չվախենա‘լ դժվարություններից
7. Հաղթահարե‘լ վախերը
8. Շատ սիրել իրար