Մեր հետ նոր ուղղի դեպի ԱՌՈՂՋԱՑՈՒՄ ․․․ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ․․․ԶԱՐԳԱՑՈՒՄ ․․․
Մեր կարգախոսն է` Ձեր առողջացումը Մեր հաղթանկան է
Ընկերության հիմնադրի և ողջ թիմի հետևողականության և ջանասիրության շնորհիվ, օրեցօր ձեռք են բերում նորանոր հաճախորդներ: Մենք առաջնորդվում ենք թիմային ոգով աշխատելու գաղափարով, որի արդյունքում ունենք մշտապես ոգեշնչված և պատրաստակամ աշխատակազմ:
Մի փոքր Մեր մասին
NG Ֆարմ դեղատնային ցանցը հիմնադրվել ՀՀ Երևան քաղաքում 2012 թ.-ին Նելլի Գալոյանի կողմից: Ընկերությունը զբաղվում է դեղամիջոցների, մանկական սննդի, մանկակն խնամքի և այլ ից ապրանքատեսակների մանրածախ վաճառքներով, նպատակ ունենալով, հնարավորինս ավարարել նույնիսկ ամենախստապահանջ սպառողների պահանջները: Շնորհիվ բավականին այն տեսականու և պրոֆեսիոնալ անձնակազմի, տարիների ընթացքում կոմպետենտ և արագ արձագանքի շնորհիվ, ձեռք է բերել հավատարիմ հաճախորդների մեծ բանակ և մինչ օրս հավատարիմ է մնում իր սկզբունքներին, այն է՝ օգտակար լինել սպառողին: Մեր մասնագետները մշտապես կատարելագործվում են,մասնակցելով տարատեսակ կրթական ծրագրերի և ոլորտին առնչվող կոնֆերանսների, բարձրացնելով իրենց մասնագիտական որակները, որպեսզի անդավաճան մնան մեր սկզբունքներին:

Մեր Պատմությունը

2012
NG Ֆարմ դեղատնային ցանցի առաջին դեղատունը բացվել է 2012 թ.-ին, որը գտնվում է ՀՀ Երևան քաղաքում Մ.Հերացի 10/44 հասցեում, Առաջին Համալսարանական հիվանդանոցի հարևանությամբ: Բացման օրվանից մեր ընկերությունը հետապնդում է մեկ հիմնական նպատակ, այն է մաքսիմալ մոտ լինել մեր անմիջական սպառողներին, օգնելով և օգտակար լինելով նրանց:

2014
NG Ֆարմ դեղատնային ցանցի երկրորդ դեղատունը բացվել է 2014 թ-ին,, որը գտնվում է ՀՀ Երևան քաղաքում Քանաքեռ-Զեյթուն համայնքի, Հ.Ներսիսյան փողոցի 14/1,1/9 շինության հասցեում, պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական հիվանդանոցի դիմաց, Նորմեդ բժշկական կենտրոնի հարևանությամբ: Մեր ընկերությունը մշտապես համալրվում է նոր ապրանքատեսակներով, ձգտելով հետ չմնալ բժշկական ոլորտի նորարական մոտեցումներից:

2016
2016 թ.-ից ընկերությունը անցել է թվային տեխնոլոգիաներով սպասարկման ոլորտ, որի արդյունքում անցել է ճկուն բոնուսային համակարգի, հաճախորդներին տալով բոնուսներ կուտակելու և հետագայում դրանք սպառելու հնարավորություն:

2017
Այսօր, քայլելով ժամանակին համընթաց, ունենալով մեծ փորձ սպասարկման ոլորտում, և աշվի առնելով մեր բազմահազար հաճախորդների ցանկությունը, մեր ընկերությունը հանձն է առել ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավորություն կունենանք էլ ավելի մոտ գտնվելու մեր անմիջական սպառողին: Որտեղ ամեն ոք կկարողանա գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները, հղել իրեն հուզող հարցերը մեր մասնագետներին,օնլայն ուղարկել դեղատոմսերը, այնուհետև, օնլայն պատվիրել և ստանալ տվյալ պատվերը նշված ժամանակի ընթացքում:

2018
NG Pharm ցանցի երրորդ դեղատունը բացվել է 2018 թվականին ՝ Գ. Հասաթրյան 10/1 հասցեում, ք. Երևան, Աջափնյակ թաղամասում: Մեր ընկերությունը անընդհատ թարմացվում է նոր ապրանքների հետ `փորձելով պահպանել նորարարական մոտեցումները բժշկական ոլորտում: