Մաշկի խնամք
Մաշկի խնամքի տարիքային առանձնահատկությունները
Մեր մաշկը պաշտպանում է մեզ արտաքին միջավայրի ագրեսիվ գործոններից իր վրա վերցնելով առաջին հարվածը և այն մշտական խնամքի կարիք ունի :
Մաշկի խնամքը գործընթաց է, որը գեղեցկացնում և թարմացնում է այն: Յուրաքանչյուր տարիք և եղանակ պահանջում է առանձնահատուկ խնամք.
- 15-20 տարեկան.
Այս տարիքում մաշկի տեսքը առանձնակհատուկ կարևորություն ունի յուրաքանչուր անհատի համար: Այն անհանգստություն է պատճառում , քանի որ ճարպագեղձերի գործունեությունը ուժգնանում է, և շատ հաճախ առաջանում են կորյակներ ։
Մաշկի ավելորդ ճարպաարտադրության հետևանքով դեմքը յուղոտվում է, ստանում է տգեղ փայլ: Այդ ժամանակ մի քանի անգամ ավելի շատ է մեծանում բորբոքվածության վտանգը :
- 20-30 տարեկան.
Այս տարիքում մաշկը ապրում է իր լավագույն ժամանակահատվածը:
Խոնավեցման և լավ վիճակի պահպանման համար անհրաշետ է հետևել հիգիենայի կանոններին և պարբերաբար բնական հումքից պատրաստված սնուցող դիմակներ օգտագործել :
- 30-35 տարեկան.
Այս շրջանում կինը, երիտասարդությունից անցնում է հասուն տարիքի։ Արևի տևական ազդեցության հետևանքով խախտվում է մարմնի ջերմափոխանակությունը, քայքայվում են մաշկի առաձգականությունն ապահովող երկու սպիտակուցները կոլագենն և էլաստինը, և մաշկը, կորցնելով առաձգականությունը, ծածկվում է կնճիռներով։ Այս գործընթացը դանդաղեցնելու համար հարկ է օգտագործել դոնդողային հումքից պատրաստված մթերքներ։
- 35-40 տարեկան.
Այս տարիքում են առաջանում առաջին կնճիռները: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է խիստ հետևել մաշկի խմնամքին և շատ մանրակրկտորեն ընտրել խնամքի միջոցները:
- 40-50 տարեկան.
Այս տարիքում կնոջ օրգանիզմը ունենում է մեծ փոփոխութուններ, այդ իսկ պատճառով մաշկը կորցնում է առանձգականությունն ու փափկությունը։ Կարևոր է սննդակարգի ճիշտ ընտրությունը, և ֆիզիկական աշխատանքի ռացիոնալ քանակի առկայությունը :
- 50-55 տարեկան.
Մաշկի բնական ծերացումը շարունակվում է: Նրա բջիջները կորցնում են իրենց բաղադրության մեջ եղած հեղուկը։ Այն կանայք ովքեր անտեսել են առողջ ապրելակերպը, անխնա ծախսել են իրենց կենսական ուժերը, չափից շատ օգտագործել են քիմիական միջոցներ, կանգնում են խնդրի առջև :
Սիրելի՛ կանայք, սիրե՛ք Ձեզ և Ձեր մաշկը ցանկացած տարիքում ։
Մեր հետագա նյութերում սպասե՛ք տեղեկությունների, որոնք կապված կլինեն մաշկի առողջ խնամքի և դրա տարբեր եղանակների հետ։
Բաժանորդագրվե՛ք մեզ , եղե՛ք տեշեկացված :
Սիրով Ձեր ՝ NG Pharm