Մաշկի խնամք մաս 2
Սեզոնային խնամք 

Սիրելի՛ հետևորդներ, նախորդ նյութում պատմում էինք ձեզ մաշկի տարիքային խնամքի մասին, սակայն հարկ է հիշեցնել, որ բացի տարիքային առանձնահատկություններից անհրաժեշտ է հաշվի առնել նաև տարվա եղանակը:
Գարնան խնամք

Ձմռան ցածր ջերմաստիճաններից հետո մաշկն առավել լուրջ խնամքի կարիք է զգում։
Ակտիվ արևը միայն սրում է բոլոր տեսակի մաշկային խնդիրները, նաև գարնանը առաջանում է վիտամինային անբավարարություն, որն իր հերթին բացասական ազդեցություն է թողնում:
Մաշկը ունի հավելյալ սնուցման կարիք, ինչպես դրսից այնպես էլ օրգանիզմի ներսից։ Մաշկին օգնելու համար առաջին հերթին պետք է ճիշտ սնվել



, դուրս բերել օրգանիզմից թունավոր նյութերը, քանի որ մաշկը աղիների հայելին է։





Ամառային խնամք

Ամառը պետք է մաշկը շատ նուրբ մաքրել և խնամել։
Ամենակարևոր պայմանը արևապաշտպանների ամենօրյա օգտագործումն է:
Այս ժամանակահատվածում ցանկալի է չօգտագործել դեմքի սքրաբներ, իսկ ընտրության դեպքում միայն մանր գնդիկներով և բնական հիմքով քսուկներ։ Ամռան տապին մաշկը չորանում է և կորցնում է իր էլաստիկությունը, վիճակն էլ ավելի չբարդանալու համար պետք է չօգտագործել սպիրտային հիմքով քսուկներ, մաշկը պետք է պահպանի իր բնական խոնավությունը։
Աշնանային խնամք

Աշնանը մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Տարվա այս եղանակին պետք է նուրբ մաքրում կատարել, քանի որ մաշկը վնասված է ոչ միայն ամռան արևից, այլ նաև եղանակի փոփոխությունից։ Պետք է վերականգնել մաշկի հարթությունն ու ձգությունը։ Աշնանը պետք է օգտագործել մաշկը վերականգնող ու պաշտպանող քսուկներ, ճարպային բաղադրամասերով։ Պետք է ապահովել մաշկի անհրաժեշտ խոնավությունը և օգնել դուրս բերել տոքսիները։
Ձմեռային խնամք

Ձմռանը մաշկը նույնպես խոնավության կարիք է զգում։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օգտագործել՝ խոնավեցուցիչ բաղադրիչներով քսուքներ։
Ձմռանը՝ խոնավեցնող քսուքը, դեմքին պետք է քսել տնից դուրս գալուց ոչ ուշ, քան կես ժամ առաջ։
Ձմռանը պարտադիր կարգով պետք է խոնավեցնող հիմքի վրա բարակ շերտով քսել յուղոտ սնուցող քսուք կամ դեկորատիվ որևէ երանգ։ Դա մաշկը հուսալիորեն պաշտպանում է սառը քամուց, ձնից, ցրտից։ Ձմեռը սկսվելուն պես, ճարպային գեղձերն աշխատում են ավելի ինտենսիվ՝ կատարելով պաշտպանական ֆունկցիա, ուստի և արտազատում են ավելի շատ մաշկային ճարպ՝ սեբիա, այդ իսկ պատճառով պետք է հաճախ լվացվել։
Եղեք առողջ և տեղեկացված :
Սիրով Ձեր ՝ NG Pharm