Հետաքրքիր փաստեր դեղագործական աշխարհից
Չափազանց հետաքրքիր փաստեր դեղագործական աշխարհից
Դուք գիտեի՞ք, որ Կոկա-կոլան հորինվել է դեղագործ Ջոն Պեմբերթոնի կողմից: Այն, իսկզբանե, վաճառվել է 5 ցենտով՝ Ատլանտաայում գտնվող Jacob’s Pharmacy դեղատանը: Նրանք, նույնիսկ, Jacob’s Pharmacy դեղատան շինության արտաքին ճակատից կախել էին Կոկա-Կոլայի պաստառ, որի վրա Պեմբերթոնի հաշվապահը ձևավոր տառերով էր գրել Coca-Cola բառը: Հետագայում, հենց այս գրելաձևն էլ դարձավ հայտնի լոգոտիպը: ⠀
Ֆրանսիացի դեղագործ Անտուան Պարմանտեի շնորհիվ, 1772 թ.-ին, Եվրոպայում կարտոֆիլը հռչակվեց ուտելի մշակաբույս: Իսկ դրանից առաջ, մարդիկ կարտոֆիլն օգտագործում էին որպես խոզի կեր: Պարմենտիեն հատուկ երեկույթներ էր կազմակերպում, որտեղ նա իր հյուրերին հյուրասիրում էր կարտոֆիլից պատրաստաաած ուտեստներով: Նրա հյուրերի ցանկում էին շատ հայտնի մարդիկ և նույնիսկ Ֆրանսիայի թագավորին: Իսկ հասարակ մարդիկ այդ «անիծյալ խնձորները» չէին ուտում: Անտուան Պարմանտեն կարտոֆիլ տնկեց իր հողամասի վրա, ցանկապատեց այն ցուցանակներով, որոնցում արգելվում էր մոտենալ բույսերին: Ողջ օրվա ընթացքում հողամասը հսկում էին՝ նրա կողմից նշանակված պահակները, իսկ գիշերը պահակներին ուղարկում էր տուն ՝ թույլ տալով գողանալ կարտոֆիլը: Այս խորամանկությունը իր պտուղները տվեց, քանի-որ արգելված պտուղը միշտ էլ քաղցր է: Աստիճանաբար, հարևանները, ևս, սկսեցին կարտոֆիլ տնկել իրենց այգիներում: Ֆրանսիայում՝ Պարմենտիեն ունի մի քանի հուշարձան, և ամեն տարի նրա շիրիմին կարտոֆիլ են տնկում:
Քչերը գիտեն, որ հռչակավոր գրող Ագաթա Քրիստին, դեղագործ էր: Դեղագոծության մեջ ներգրավվածության պատճառով է, որ նրա գրքերում հսկայական թվով հերոսներ մահանում են, հենց, թունավորումից: ⠀
Եվս մեկ հետաքրքիր փաստ դեղագործական աշխարհից: Լուցկին հորինել է անգլիացի դեղագործ Ջոն Ուոլքերը, և այդ հայտանգործությունը եղել է խիստ պատահական: Նա մի անգամ հերթական փորձարկումների ժամանակ, փայտով խառնում է քիմիական նյութերը: Փորձի վերջում նկատում է,որ փայտի վրա քիմիական նյութերից չոր կաթիլ առաջացել, և այն հանելու համար նա փայտով հարվածում է հատակին: Ի զարմանս իրեն ՝ հրդեհ է բռնկվում:
#ngpharm #araqum #dexatun #կապ_մեզ_հետ_033114114