Կուշինգի համախտանիշ
Կուշինգի համախտանիշ
Կուշինգի համախտանիշը գլյուկակորտիկոիդների ( մակերիկամի հորմորնների ) երկարատև ազդեցության պատճառով առաջացող ախտանշանների և նշանների ամբողջությունն է :
Ախտանշաններն են ՝
📍բարձր զարկերակային ճնշում
📍որովայնային ճարպակալում ( բարակ ձեռքերի և ոտքերի առկայության հետ մեկ տեղ)
📍կարմրավուն զոլեր
📍կիսալուսնաձև դեմք
📍մկանային թուլություն
📍ակնե
📍դաշտանային ցիկլի խանգառում
📍գլխացավեր և այլն
Հիվանդության առաջացման պատճառներն են ՝
⏺կորտիզոլի նման դեղորայքների, օրինակ՝ պրեդնիզոլոնի շատ օգտագործումը( խնդիրը հանդիսանում է ակտուալ, քանի որ կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ընթացքի ժամանակ լայնորեն և մեծ դեղաչափերով օգտագործվում են հետևյալ հորմոնները )
⏺ ուռուցքի առկայությունը, որը կա՛մ արտադրում է կորտիզոլ, կա՛մ ազդում է մակերիկամների վրա՝ խթանելով գլյուկոկորտիկոիդների արտադրությունը:
Կուշինգի համախտանիշը կարող է ախտորոշվել մի քանի թեստերի միջոցով, որոնցից են՝
• Դեքսամետազոնային թեստ
• Թքի կորտիզոլի մակարդակի որոշում
Բուժում ՝
Եթե հիվանդության առաջացումը պայմանավորված է դեղորայքի ընդունմամբ ապա անհրաժեշտ է դեղաչափը աստիճանաբար իջեցնել կամ դեղը աստիճանաբար հանել:
Եթե առաջանում է ուռուցքի պատճառով, ապա բուժվում է վիրահատության, ճառագայթման և քիմիոթերապիայի միջոցով:
Եթե ախտահարվում է հիպոֆիզը, ապա կարիք կլինի օգտագործել դեղորայք, որոնք կլրացնեն հիպոֆիզի կորցրած գործառույթները: