Առողջ բլոգ

Լեղաքարային հիվանդություն

Լեղային քարերը առաջանում են լեղապարկում կամ լեղային ուղիներում:

Լեղային քարերի առկայության դեպքում առաջանում է լեղաքարային հիվանդություն :

Լեղաքարերի առաջացումը հաճախ կապված է նյութափոխանակության խանգարումների հետ, որին նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը և սնման առանձնահատկությունները։ Լեղաքարային հիվանդությունը երբեմն զուգակցվում է ճարպակալման , շաքարային դիաբետի հետ։

Բնորոշվում է նոպայաձև ցավերով (լյարդային խիթ՝ կոլիկա), դեղնախտով, լեղապարկում և լեղածորանում ճնշման բարձրացմամբ։

Լեղաքարերը երբեմն ցավեր չեն առաջացնում (քարակրություն) և ախտորոշվում են պատահականորեն։

Լեղաքարերը լուծող դեղամիջոցներ դեռևս չկան։ Բուժումը հիմնականում տարվում է հետագա քարագոյացումը և նոպաները կանխելու նպատակով։ Լեղամուղ միջոցներ, նոպայի ժամանակ՝ սպազմոլիտիկ դեղանյութեր, վարակի միացման դեպքում՝ անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ։ Հաճախակի նոպաների և բարդությունների դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։

Եղեք առողջ և տեղեկացված :