Ինչպե՞ս խնամել ատամները
Ինչպե՞ս խնամել ատամները
Ատամների և բերանի խոռոչի
առողջության համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի հիմնական կանոնները
և պարբերաբար անցնել ստոմատոլոգիական
աստուգումներ:
Այն կարևոր է, քանի որ միայն ատամնաբույժը կարող է ախտորոշել նոր սկսվող հիվանդությունները, ինչպես նաև՝ կանխարգելել դրանց առաջացումը:
Ի՞նչ պետք է իմանալ
Մշտապես պատշաճ կերպով մաքրեք ձեր ատամները
, որպեսզի հնարավորինս մաքրվի ատամնափառը՝ չվնասեով լնդերի մակերեսը և էմալը:
Ատամները լվանալու տևողությունը պետք է լինի առնվազն երկու րոպե:
Ատամների մաքրման ընթացքում մերսվում են նաև լնդերը՝ դրանցում ապահովելով արյան նորմալ շրջանառությունը: Այս գործընթացը պետք է իրականացնել օրական երկու անգամ `առավոտյան
և երեկոյան:
Ատամի թելեր
Պարբերաբար օգտագործեք ատամի թել, քանի որ այն օգնում է ատամնափառը հեռացնել միջատամնային տարածքից: Ատամնաթելերի օգտագործումը հնարավոր է ինչպես ատամները լվանալուց առաջ, այնպես էլ՝ հետո:
Իրիգատորներ Ատամների խնամքի հիանալի միջոց են հանդիսանում հատուկ իրիգատորները, որոնցով ատամները և բերանի խոռոչը ցողելիս
, միջատամնային տարածքներում կուտակված ատամանփառերը և սննդի մնացորդները ամբողջովին դուրս են գալիս՝ բերանին հաղորդելով յուրահատուկ թարմություն
: Իրիգատորները կարելի է օգտագործել ինչպես խոզանակով և մածուկով ատամները լվանալու գործողության շարունակություն, այնպես էլ որպես առանձին խնամքի միջոց/ սնվելուց հետո/:
Մածուկներ Որպես լավագույն ատամի մածուկ, կարող եք համարել այն ատամի մածուկը, որը նախընտրում եք դուք: Ատամի մածուկների բազմազանությունը, թույլ է տալիս ընտրել այն տարատեսակը, որը համապատասխանում է մեր պահանջներին: Կան մածուկներ նախատեսված՝ լնդերի արյունահոսությունը կանխելու համար, զգայունությունը կարգավորելու համար, սպիտակեցնելու համար, ծխողների
համար և այլն:
Խոզանակներ
Խոզանակների ընտրությունը ևս, խիստ կարևոր է: Այստեղ կարող է օգնության հասնել ատամնաբույժական խորհրդատվությունը:
Medium /միջին կարծրության/ ատամի խոզանակը, սովորաբար, իդեալական է մարդկանց մեծամասնության համար: Այն բավականաչափ կոշտ է, որպեսզի հաջողությամբ կարողանա հեռացնել ատամնափառերը և, բավականաչափ, մեղմ է էմալի վրա ներգործում:
Sensitive /զգայուն/ ատամի խոզանակը, առավել հաճախ, խորհուրդ է տրվում օգտագործել զգայուն ատամների համար, քանի որ դրանց ազդեցությունն առավել նուրբ է: Բացի դա Sensitive խոզանակները նշանակվում են, ատամնաբուժական միջամտություններից հետո և երեխաների համար:
Վնասաբեր սովորույթներ Փորձեք նվազագույնի հասցնել սուրճի
և թեյի
օգտագործումը, քանի որ դրանք ներկում են էմալը՝ մգեցնով այն: Չափազանց անցանկալի է թեյի և սուրճի ըմպելը շատ տաք վիճակում, քանի որ բարձր ջերմաստիճանի
պատճառով ատամների մեջ սկսում են միկրոճեղքեր առաջանալ, իսկ լորձաթաղանթի անընդհատ այրվածքները մեծացնում են վարակների հավանականությունը:
Սննդակարգ Ավելի հաճախ կերեք հում բանջարեղեններ
, քանի որ նրանցում առկա միներալները, բարելավում են թքի բաղադրությունը, մերսում են լնդրեը՝ բարելավելով նրանցում արյան շրջանառությունը: Բացի դա, բանջարեղենները ունեն հակաբակտերիալ ազդեցություն, ինչը կարիեսի և բորբոքային պրոցեսների առաջացմանը լավ կանխարգելում է: Հնարավորինս, հրաժարվեք շաքար պարունակող սննդամթերքներից և խմիչքներից, քանի որ նրանցում պարունակվող ածխաջրերը սննունդ են հանդիսանում բակտերիաների
համար, որոնք վնասում են ատամները:
Պրոֆիլակտիկ ստոմատոլոգիա Պարբերաբար այցելեք ձեր ստոմատոլոգին, որպեսզի կատարեք ատամնաքարերի և ատամնափառերի հեռացում: Բժշկի օգնությամբ դուք կարող եք պահպանել ձեր ատամներն ու բերանի խոռոչը կատարյալ վիճակում: Ատամնաքարերի հեռացումը հանդիսանում է կարիեսի բարձրորակ կանխարգելման միջոց:
Հ. Գ. Մշտապես, հետևելով այս պարզ կանոններին ՝ դուք կարող եք պաշտպանել ինքներդ ձեզ բազմաթիվ ատամնաբուժական խնդիրներից: Եղեք առողջ, ժպտացեք և ժպիտ պարգևք ձեզ շրջապատող մարդկանց:
#ngpharm
#առաքում
#կապ_մեզ_հետ_+37433114114