Ի՞նչ է իմունիտետը
Ի՞նչ է իմունիտետ – ը
Իմունիտետ – Օրգանիզմի դիմադրողականությունը , պաշտպանողական ռեակցիան է ներքին և արտաքին՝ գենետիկորեն օտար ազդակներին, որը կոչվում է անտիգեն։
Արտաքին ազդակ են համարվում մանրէները, վիրուսները, սնկերն ու մակաբույծները, իսկ ներքին ազդակ՝ բջիջները, որոնք ենթարկվել են փոփոխության՝ օնկոբջջիջները, արյան հիվանդությունների դեպքում փոփոխված բջիջները կամ իմունային բջիջները որոնք փոխակերպվել են ագրեսորի և առաջացնում են աուտոիմուն հիվանդություն։
Իմունային ռեակցիայի արդյունքում արտադրվում են սպիտակուցներ՝ հակամարմիններ (իմունոգլաբուլին), որոնք էլ պայքարում են այդ անտիգենի դեմ։
Շատերին հետաքրքրում է՝ ո՞ր օրգաններն են մասնակցում իմունիտետ ի առաջացմանը։
Կան մի քանի օրգաններ, որոնք մասնակցում են այդ պաշտպանողական մեխանիզմների ձևավորմանը:
այդ թվում են`
նշիկները,
լյարդը,
փայծաղը,
ավշային, արյունային համակարգերը։
Այդ պատճառով էլ կոչվում է համակարգ, բոլոր օրգանները ներդաշնակ աշխատում են այս ուղղությամբ։
Ցածր դիմադրողականության ախտանշանները` իմունիտետ
Թուլություն,
Հոգնածություն,
Աշխատունակության անկում,
Հաճախակի հիվանդանալը, հատկապես եթե հիվանդությունը ձգձգվում է և ընթանում է բարդություններով,
Քնի խանգարումները:
Գոյություն ունեն մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք նպաստում են դիմադրողականության անկմանը:
Դրանցից են`
Միկրոսննդարար նյութերի պակասն ամենօրյա սննդակարգում,
Քիմիական նյութերը,
Օրգանիզմի տոքսինները,
Սթրեսււ,
Հակաբիոտիկների չարաշահում,
Քնի պակասը,
Բարձր խոլեստերինով հարուստ սննդամթերքի ընդունում,
Ծխելը:
Տարին 1-2 անգամ ցանկալի է հանձնել այս հետազոտությունները։
Արյան ընդհանուր հետազոտություն,
Վիտամին D, B12, ըստ անհրաժեշտության կատարվում են առավել խորացված հետազոտություններ։
#իմունիտետ #imunitet
Մեր կայքում հնարավոր կլինի առցանց ծանոթանալ տվյալ պահին դեղատանը գտնվող ապրանքատեսականիների գներին, հարցեր ուղղել մասնագետներին, առցանց պատվեր կազմել և օգտվել առաքման ծառայությունից: Կայքում պարբերաբար կթարմացվեն Հայաստանայն և միջազգային առողջապահական ոլորտի նորությունները, մշտապես կտեղադրվեն բժիշկների հետ հարցազրույցներ՝ ձեզ հուզող տարբեր հիվանդությունների հետ կապված հարցերի պարզաբանումներով, կունենանք առցանց բժիշկներին լայֆ ռեժիմով հարցեր ուղղելու հնարավորություն: