Թութք
Թութքը (հեմորոյ) անոթային մարմնիկների առկայությունն է հետանցքային խողովակում:
Այդ բարձիկների այտուցվածությունը կամ ինֆեկցումը հանգեցնում է հեմորոիդալ հիվանդություն:
Թութքի տեսակներն են ՝ արտաքին և ներքին :
Ախտանշանները կախված են թութքի տեսակից :
Արտաքին թութքը հաճախ հանդես է գալիս հետանցքի շուրջ այտուցով և ցավով:
Ներքին թութքը հիմնականում արտահայտվում է անցավ, ալ կարմիր ուղիղ աղիքային արյունահոսությունով կղազատման ժամանակ:
Մարդկանց մոտ 50-66%-ը ունենում են թութքի խնդիր կյանքի որևիցե փուլում: Տղամարդիկ և կանայք մոտավորապես նույն հավանականությամբ են հիվանդանում: Ավելի հաճախ թութքով հիվանդանում են 45-65 տարեկան անձինք:
Առաջացման պատճառներ են հանդիսանում փորկապությունը, լուծը և զուգարանակոնքին երկար նստելը, նստակյաց աշխատանք կատարելը : Թութքը նաև բնորոշ է հղիության ընթացքին:
Հիվանդության ելքը հիմնականում բարեհաջող է:
Սկզբնական կանխարգելիչ միջոցառումները ներառում են բջջանյութի (բուսական սննդի) ընդունման ավելացում, հեղուկների առատ ընդունում, ՈՍՀԴ-ների ընդունում ցավերի դեպքում և հանգիստ։ Ընդունված է նաև բուժիչ քսուկների տեղային կիրառումը:
Եթե պահպանողական բուժումը անարդյունավետ է ապա անհրաժեշտ է կատարել վիրահատական միջամտություն :
Եղեք առողջ :
Սիրով Ձեր ՝ NG Pharm