Բրոնխիալ ասթմա
Ասթման քրոնիկ հիվանդություն է , որին բնորոշ է պարբերաբար կրկնվող շնչահեղձության նոպաները :
Ասթմայի ախտանշաններն են ՝
* Հազը 😮💨
* Կրծքավանդակի ցավը
* Շնչառության խանգարումը
Այս ախտանշանները կարող են կրկնվել ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ :
Այսօր մենք կքննարկենք մի քանի փաստ ասթմայի մասին :
Ասթմայով տառապում են բոլոր տարիքային խմբի մարդիք
Ներկայումս 339 մլն մարդ ունի ասթմա
Ասթման անբուժելի հիվանդություն է , վերջին 10 տարվա ընթացքում մահվան դեպքերը աճում են
, սակայն վաղաժամ ախտորոշման և ճշգրիտ բուժման արդյունքում կարելի է հասնել լավ արդյունքների :
Ասթման տարածված է բոլոր երկրներում , սական մահացելիության 80% նկատվում է սոցիալապես վատ զարգացած և կյանքի ցածր մակարդակ ունեցող երկրներում
Ինհալացիոն դեղամիջոցները օգնում են ասթմատիկ նոպայի ժամանակ և բարելավում հիվանդների կյանքի կենսամակարդակը
Ասթմայի առաջացման պատճառ կարող է լինել ներշնչված օդի հետ օրգանիզմ ներթափանցած նյութերը , որոնք կարոն են հանդիսանալ ալերգեն կամ ունենալ գրգռիչ ազդեցություն շնչառական ուղիների վրա ։
Ամենատարածված ալերգեններն են՝ * Անկողնային պարագաներ
* Գորգեր
* Փափուկ կահույք
* Փոշի
* Բոդբոս
* Ծաղկափոշի
* Ծխախոտային ծուխ
* Քիմիական ակտիվ նյութեր
* Կենդանական բուրդ
* Փետուր և այլն
Ասթմատիկ նոպայի պատճառ կարող է լինել նաև ՝
* Սառը օդը
* Էմոցիոնալ լարվածությունը
* Վախը
* Ջղայնությունը
* Ֆիզիկական աշխատանքը
Կանխարգելումը իրականացվում է շրջակա միջավայրի պայմանների լավացման միջոցով :
#ngpharm #դեղատուն #առաքում_ողջ_հայաստանում