Արյան ճնշման կանխարգելում
Արտերիալ հիպերտոնիա ասելով, հասկանում ենք, արտերիալ ճնշման ցուցանիշների բարձրացում 140 և 90 մմ ս.ս. և ավելի բարձր: Այն չբուժվելու դեպքում, ժամանակի ընթացքում հիպերտոնիան հանգեցնում է մի շարք խնդիրների իհայտ գալուն, ինչպիսիք են, սրտի իշեմիկ հիվանդություն, ինսուլտներ, երիկամների ախտահարում, ինչպես նաև, մեծացնում է ընդհանուր մահացության ռիսկը:


Հիպերտոնիայի առաջնային կանխարգելումը ներառում է.
• Կենտրոնական նյարդային համակարգի նորմալ գործունեություն(սթրեսի կանխարգելում):
• Հստակ օրվա ռեժիմ (վեր կենալու և քնելու մշտական ժամանակ)
:


• Քնի նորմալացում (քնել մինչև 8 ժամ)
:

• Բացօթյա վարժություններ և ֆիզիկական ակտիվություն (մաքուր օդում երկար զբոսանքներ, հեծանվավազք և այլն)

:



• Հավասարակշռված սննդակարգ 


(Հնարավորինս, հաշվեք՝ Ձեր կողմից սպառած, սննդի կալորիաները, սահմանափակեք ճարպի ընդունման քանակությունը: Ճարպեր կարելի է սպառել օրական ոչ ավելի, քան 50-60 գրամ, իսկ դրանց 2/3-ը պետք է լինեն բուսական ճարպեր ՝ եգիպտացորեն, արևածաղկի ձեթ, ավոկադո: Սահմանափակեք մեծ քանակությամբ կենդանական ճարպեր պարունակող սննդի ընդունումը ՝ բարձր յուղայնությամբ կաթ, կարագ, թթվասեր: Սննդակարգը պետք է պարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ՝ ոչ յուղոտ ձկան ֆիլե, թռչնամիս, ինչպես նաև, ցածր յուղայնությամբ կաթ, կաթնաշոռ, կեֆիր և այլն: Շատ կարևոր է սահմանափակել դյուրամարս ածխաջրերի ընդունման քանակը՝ շաքար, մեղր
, խմորեղեն
, շոկոլադ
, ալյուր, բրինձ
, ձավարեղեն:








• Քաշի կորուստ (ճարպակալման առկայության դեպքում): Կարևոր է իմանալ, որ առանց ավելորդ քաշի կորստի, չենք
կարող խոսել հիպերտոնիայի կանխարգելման մասին: Բայց հիշեք, որ չի կարելի կտրուկ նիհարել, կարելի է նվազեցնել մարմնի քաշը ամսական 5-10% -ով:
• Ծխելուց պետք է հրաժարվել 





• Պետք է նվազեցնել սննդային աղի օգտագործումը (օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 6 գրամը)
: • Շատ ցանկալի է կալիումի, կալցիումի և մագնեզիումի աղերով հարուստ սննդի օգտագործումը՝ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, մաղադանոս, լոբի, սալորաչիր, ճակնդեղ, չոր ծիրան, առանց սերմ չամիչ):


• Անհրաժեշտ է սահմանափակել ալկոհոլային խմիչքների ընդունումը

:




Ավելին, կանխարգելման այս տեսակը ներառում է երկու բաղադրիչ.
1. Զարկերակային հիպերտոնիայի ոչ դեղորայքային բուժում
2. Հիպերտոնիկ (դեղորայքային) թերապիա:
Ոչ դեղորայքային բուժումը, սկզբունքորեն, նման է առաջնային կանխարգելմանը, միայն ավելի խիստ պահանջներով: Եթե ժառանգականությունը և շրջակա միջավայրը յուրաքանչյուր անհատ ի վիճակի չէ փոխել, ապա կյանքի և սննդի ձևը` լիովին հնարավոր է պահել ուշադրության կենտրոնում
:


Դեղորայքային թերապիա բժշկի կողմից նշանակվում են դեղեր
, որոնք ազդում են ճնշման բարձր մակարդակի վրա իջեցնելով այն: Արտերիալ հիպերտոնիայով հիվանդները պետք է խստորեն պահպանեն բժշկի ցուցումները և դեղերը ընդունեն ըստ պահանջի ՝ դրանով կանխելով բարդությունների ռիսկը:

Արտերիալ հիպերտոնիայի կանխարգելումը կարելի է հետևել առավոտյան և երեկոյան ճնշման մակարդակի համակարգված մոնիտորինգով՝ հավատարիմ մնալով Ձեզ բուժող բժշկի ցուցումներին
, իսկ իրավիճակի վատթարացման դեպքում
,անհապաղ, դիմեք բժշկի:






#ngpharm
#էնջիֆարմ
#առաքում
#դեղատուն
#կապ_մեզ_հետ_033114114