Առաքման պայմաններ
ԷՆՋԻ ՖԱՐՄ ՍՊ ընկերությունը իրականացնում է առաքման ծառայություն ՀՀ ողջ տարածքում և արտերկրում:
Մեր առաքման ծառայությունն աշխատում է ամեն օր 09:00 — 24:00:
Երևան քաղաքում, առաքումն իրականացվում է ֆիքսված արժեքով՝ պատվերը գրանցվելուց 2-5 ժամվա ընթացքում: Մեկ առաքման արժեքն է 1000 ՀՀ դրամ:
ՀՀ ողջ տարածքում՝ բացի Երևան քաղաքից, մեր հաճախորդները հնարավորություն ունեն ընտրել առաքման իրենց նախընտրելի եղանակը, այն է՝
- Նույն օրվա ընթացքում (որը իրականացվում է նույն օրվա ընթացքում և առաքման արժեքը հաշվարկվում է ըստ ճանապարհածախսի)
- Փոստային ծառայության միջոցով (որը իրականցվում է 2-3 աշխատանքային օրերի ընթացքում, առաքման արժեքը՝ 1000 ՀՀ դրամ)
*Կարևոր դիտարկում, ՀՀ ողջ տարածքում, բացի Երևան քաղաքից, պատվերները իրականացվում են առցանց վճարումից հետո:
Արտերկրում ապրող մեր հայրենակիցներ
Դուք, ևս, կարող եք առաքում պատվիրել Փոստային ծառայության միջոցով, այս դեպքում, առաքման արժեքը հաշվվում է Փոստային ծառայության կողմից առաջարկվող գնայաին սանդղակներով:
- Դրա համար, նախապես, պետք է մեր ընկերության հետ կապ հաստատել (զանգահարելով՝ +37433114114 վայբեր, վոթսափ, մեսինջեր, տելեգրամ կամ մանակ ուղարկել մեր պաշտոնական էլ-հասցե-ին info@ngpharm.am),
- Որից հետո՝ ըստ պատվերի քաշի, մենք Ձեզ կտրամադրենք Փոստային ծառայության առաքման արժեքը, ներառած, ընդհանուր առաքման արժեքը,
- Կկատարեք առցանց վճարում՝ մեր ընկերության համապատասխան հաշվեհամարներին,
- Գումարը՝ մեր ընկերության հաշվին, նստելուց հետո, մենք առաքանին կուղարկենք Փոստային ծառայության միջոցով (սովորաբար, հասնում է տեղ՝ 10-15 աշխատանքային օրերի ընթացքում):
*Կարևոր դիտարկում, որ արտերկիր առքում պատվիրելիս, պետք է հաշվի առնել, որ նույն դեղամիջոցից՝ մեկ առաքման ընթացքում, առավելագույնը, 3 տուփ կարող եք պատվիրել:
Իչպես նաև, մեր ընկերությունը հոգ տանելով, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին հուզող մեկ այլ հարցի կապակցությամբ, տեղեկացնում է, որ ունենք առաքման ծառայություն, նաև, ՀՀ-ում ապրող Ձեր հարազատների համար (մեծահասակ ծնողներ, երեխաներ, քույրեր, եղբայրներ և այլն):
Դուք կարող պատվիրել առաքում՝ մեր ընկերության միջոցով
- Այցելել առցանց դեղատուն կայքէջ
- Կազմել անհրաժեշտ պատվերը
- Նշել առաքման կոնկրետ հասցեն՝ Երևանում կամ մարզերում
- Կատարել առցանց վճարում,
որից հետո մեր ընկերության առաքման ծառայությունը, պատշաճ կերպով, կիրականացնի այն՝ պատվերը հասցնելով Ձեր հարազատին:
Ճիշտ նշեք ստացողի հասցեն
Խնդրում ենք ուշադիր լինել, երբ նշում եք ստացողի հասցեն և հեռախոսահամարը: Որպեսզի Ձեր պատվերն առաքվի ճիշտ ժամանակին, խնդրում ենք համոզվել, որ բաց չեք թողել մի քանի կարևոր մանրամասներ`
Սխալ հասցե ներկայացնելու դեպքում
Այն դեպքում, երբ առաքումը չի իրականացվել պատվիրատուի կողմից գոյություն չունեցող կամ թերի հասցեի տրամադրման պատճառով, ապա մենք կտեղեկացնենք Ձեզ, թե որ հասցեում և որ ժամերին ստացողը կարող է վերցնել իր պատվերը, եթե մինչ այդ մեզ չի հաջողվել կապ հաստատել Ձեզ հետ:
Եթե ստացողը տանը չէ
Եթե ինչ-որ պատճառով ստացողը տանը չէ պատվերը տրվում են տան անդամներին, հարևաններին կամ գործընկերներին: Եթե պատվերը հնարավոր չէ տալ որևէ մեկին, մենք կապնվում ենք պատվիրատուի հետ, հետագա ցուցումներ ստանալու նպատակով:
Տեղեկացում առաքումից հետո
Պատվերը ստացողին հանձնելուց անմիջապես հետո դուք կտեղեկանաք այդ մասին Էլ. Փոստի հաղորդագության միջոցով:
Պատվերի դադարեցումը
Եթե ինչ-որ պատճառով Դուք ցանկանում եք դադարեցնել կամ փոփոխություն մտցնել Ձեր պատվերում, ապա խնդրում ենք հնարավորինս շուտ մեզ տեղեկացնել այդ մասին: Մենք անմիջապես կընդունենք պատվերի դադարեցման կամ փոփոխելու Ձեր հայցը այն պայմանով, որ այն ներկայացված լինի մինչ ապրանքի առաքումը: Այդ իսկ պատճառով հարկավոր է պատվերը տալուց առնվազն 2 ժամվա ընթացքում զգուշացնել պատվերի փոփոխման կամ չեղյալ համարելու մասին , քանի որ 2 ժամ հետո պատվերը դադարեցնելու դեպքում հաճախորդը կստանա գումարի 90% փոխհատուցում:
Քաղաք/գյուղ | Ֆիքսված արժեք |
---|---|
Հրազդան | 5000 դրամ |
Աշտարակ | 2200 դրամ |
Աբովյան | 2000 դրամ |
Չարենցավան | 3000 դրամ |
Նոր Հաճն | 2500 դրամ |
Եղվարդ | 2000 դրամ |
Արարատ | 5000 դրամ |
Արտաշատ | 4000 դրամ |
Մասիս | 2500 դրամ |
Վեդի | 5000 դրամ |
Արմավիր | 6000 դրամ |
Էջմիածին | 2500 դրամ |
Ալավերդի | 5000 դրամ |
Ապարան | 6000 դրամ |
Արթիկ | 11000 դրամ |
Բերդ | 17000 դրամ |
Գավառ | 10000 դրամ |
Գյումրի | 13000 դրամ |
Գորիս | 25000 դրամ |
Դիլիջան | 10000 դրամ |
Եղեգնաձոր | 13000 դրամ |
Քաջարան | 35000 դրամ |
Թալին | 7000 դրամ |
Իջևան | 14000 դրամ |
Կապան | 31000 դրամ |
Ճամբարակ | 12000 դրամ |
Մարալիկ | 10000 դրամ |
Մարտունի | 13000 դրամ |
Մեղրի | 40000 դրամ |
Նոյեմբերյան | 21000 դրամ |
Ջերմուկ | 18000 դրամ |
Սևան | 7000 դրամ |
Սիսիան | 21000 դրամ |
Սպիտակ | 10000 դրամ |
Ստեփանավան | 15000 դրամ |
Վայք | 15000 դրամ |
Վանաձոր | 15000 դրամ |
Վարդենիս | 17000 դրամ |
Տաշիր | 17000 դրամ |