Առողջ բլոգ, Պետք է իմանալ

Ակնե

Ակնե կամ կորյակներ մաշկային քրոնիկ երկարատև հիվանդություն է , որի ժամանակ մազային ֆոլիկուլը խցանվում է ճարպով կամ էպիթելի մահացած բջիջներվ :

Առաջանում են սև կետեր⚫️ , տարբեր չափերի թարախային , բորբոքային բշտեր : 🔴

Բշտերը առավել հաճախ գտնվում են այն հատվածներում , որտեղ կան մեծ քանակով ճարպագեղձեր ՝ դեմք, 💆🏻‍♀️ կրծքավանդակ , թիկունք և այլն :

❗️Ակնեյի առաջացման պատճառներն են ՝

▶️• Ժառանգական գործոնի առկայություն (80% ) 🧬

▶️ • Անդրոգեն հորմոնների բարձր քանակ

▶️• Ակտինոբակտերիաների մեծ քանակ 🧫

▶️• Անցումային տարիք (11-19տարեկան)🧑🏻

▶️• Սննդակարգ 🍕🍟🍬🎂🍨

▶️• Սթրեսս 🥺

▶️• Շրջակա միջավայրի ոչ բարենպաստ պայմաններ 🌧☀️

▶️• Որոշ դեղամիջոցների կիրառումը 💊

❗️Ըստ ծանրության դասակարգվում է՝

▶️• Թեթև

▶️• Միջին

▶️• Ծանր

❗️Ախտանշաններն են ՝

▶️Ճարպի գերարտադրություն

▶️Մաշկի գունափոխում (կարմրածություն և հետակնե մգացում )

▶️Թարախաբշտերի / թարախային հանգույցների առաջացում

▶️Տեղային ցավի առաջացում

▶️Սպիների առաջացում (բորբոքման հետևանքով )

📌Նախքան ակնեի բուժմանն անցնելը անհրաժեշտ է դիմել մաշկաբանի ՝ ախտորոշում ստանալու նպատակով , որից հետո պետք է քաջ գիտակցել և պատրաստ լինել բուժման երկար ընթացքին և բարդությանը :

❗️Բուժում ՝

▶️•Դեղորայքային բուժում նշանակում է միայն բժիշկ – մաշկաբանը

▶️•Կարող եք այցելել կոսմետոլգի ՝ քիմիական պիլլինգների և տեղային բուժման նպատակով

▶️•Շատ կարևոր է ամենօրյա խնամքը

▶️•Պետք է հետևել սննդակարգին (պարզ շաքարների և կաթնամթերքի սահմանափակումը բարելավում են բուժման ընթացքը )

Որոշ դեղամիջոցների և խնամքի միջոցների կարող եք ծանոթանալ մեր հետագա նյութերում :🔄

❗️Բաժանորդագրվեք մեր էջերին սոցցանցերում , 🖋գրեք ձեր հարցերը մեկնաբանություններում , եղեք առողջ : 🩺

✅Ձեր առողջացումը ՝ մեր հաղթանակն է : 💪🏼🧠🫁🫀

💚Սիրով ձեր ՝ NG Pharm