Ալերգիա ` ծառ ու ծաղկից
❗️Տարածված կարծիք կա, որ սեզոնային ալերգիաների մեծամասնությունը պայմանավորված է բարդու մանրախավով (пух), և սա կարելի է անվանել №1 «սեզոնային» միֆը։ Բանն այն է, որ բարդու մանրախավն իրենից ներկայացնում է բարդու սերմերը` պարուրված մանր թելիկներով, որոնք կազմված են ցելյուլոզայից և, հետևաբար, չունենալով սպիտակուցային ծագում, չեն կարող առաջացնել ալերգիա, սակայն մանրաթելերը կարող են դառնալ «թակարդ» այլ ծաղկափոշիների համար, որոնք խճճվելով դրանց մեջ տարածվում են և զգայուն մարդկանց մոտ առաջացնում խնդիրներ։
Այսինքն, բարդու մանրախավի մեջ կարող է լինել նույն պահին ծաղկող ծանկացած բույսի ծաղկափոշի։
Իսկ բուն բարդու ծաղկափոշին տարածվում է սովորաբար գարնան սկզբին` մարտի առաջին շաբաթներին, եթե տվյալ տարվա կլիման համապատասխանում է նորմային։
✔️Բուժման մեթոդներ
Ալերգիայի բուժման գործընթացը կարելի է երկու փուլի բաժանել: Առաջինը հետևանքների դեմ պայքարն է:
💊Դեղորայքային տարբեր խմբերով կարելի է իրականացնել բուժման այս տարբերակը:
🧬Երկրորդ մեթոդը ալերգեն-յուրահատուկ իմունոթերապիա կոչվածն է: Այս մեթոդի իմաստն այն է, որ, ալերգիա առաջացնող նյութերի օգտագործմամբ, «ստիպում ենք» իմուն համակարգին՝ նորմալ պատասխանի, բժշկագիտական լեզվով ասած՝ իմուն տոլերանտություն ենք ձևավորում ընդդեմ տվյալ ալերգենի։
✅Ուրախությամբ պետք է փաստենք, որ ՀՀ–ում կան պայմաններ (ոչ կատարյալ) նման ախտորոշում և բուժում անցկացնելու համար: